
Արամ Քոչարյանը կրկին հանդես կգա «Լոռի»-ում

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբ է վերադարձել Արամ Քոչարյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 24-ամյա կիսապաշտպանը 2019/20 թթ․ մրցաշրջանի գարնանային շրջանն անցկացրել է «Գանձասար-Կապանում»։ Քոչարյանը «Լոռիում» հանդես է եկել 2019 թվականին։ Արամը «Ուրարտուի» սան է, հանդես է եկել նաեւ «Արարատում»։ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19, Մ21 հավաքականները։