
Ֆուտբոլի ընտրանու արտագնա նոր մարզաշապիկը ծիրանագույն կլինի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արտագնա նոր մարզաշապիկը ծիրանագույն կլինի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ արտագնա մարզաշապիկը` ծիրանագույնի երանգային տարբեր գծանախշերով է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով:Մարզաշապիկները վաճառքում կհայտնվեն օգոստոսի 25-ին: Հավաքականի մարզահագուստը Macron ֆիրմայի արտադրանք է: Այսպիսով, ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը UEFA Kit Assistance Scheme ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք:
Այսուհետ Macron ընկերությունը կմատակարարի Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաև ֆուտզալի և կանանց հավաքականներին: 2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես դարձել է ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: