«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար դեսպան Հոգլանդը ԼՂ խնդրի հետ կապված հայտնել է իր անձնական կարծիքը և նշել, թե չի կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն երբևէ կկարողանա լուծել այն, քանի դեռ հակամարտող կողմերի առաջնորդները չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային հանրությանը կոչ է արել աղոթել Լիբանանի և Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի համար: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին՝ նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Oգոստոսի 5-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունն առաջացրել է 3.3 մագնիտուդ երկրաշարժին համարժեք սեյսմիկ ալիքներ:
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Երեկ «Լիդիանը» իր տարածքից հեռացրել է արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները: «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը օգոստոսի 4-ին ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրում էր համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը:
«Բեյրութում տեղի ունեցած աննախադեպ պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ, դժբախտաբար, 11-ն է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով Բեյրույթում վերջին ժամերին ստեղծված իրավիճակը, հայ համայնքի կրած վնասները և խոսելով Հայաստանի Կառավարությունից ակնկալվող աջակցության մասին։
Հզորագույն պայթյունը, որը մեկ օր առաջ տեղի է ունեցել Բեյրութում, վնասներ է հասցրել քաղաքային տարածքի շենքերի կեսին: Այդ մասին հայտնել է Լիբանանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Մարվան Աբուդը:
Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն, ում պաշտոնից ազատելու համար առաջարկը վարչապետն արդեն ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, նոր պաշտոն կստանա, սակայն ոչ իրավապահ համակարգում:
Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդն օգոստոսի 4-ին նավահանգստում որոտած պայթյունից վնասը գնահատել է 3 – 5 միլիարդ դոլար:
Բազմիցս արդեն համոզվել ենք, որ նախորդ իշխանությունների դեմ անհաշտ պայքար մղող գործող իշխանությունն այդ մարտն ընտրովի է վարում: Այսինքն՝ պայքարը հետևողական ու խիստ դաժան դրսևորումներ է ստանում սոսկ այն ժամանակ, երբ նախորդ իշխանության որևէ սուբյեկտ չի անցնում նորերի թրի տակով, իսկ եթե պայմանավորվում են, նրանց մասին մոռանում են, թերևս, որոշակի կամ բավականին երկար ժամանակով, նայած, թե ինչպես ու «որքանով» են պայմանավորվել:
Այսօր մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 6-ին կայցելի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:
Օգոստոսի 4-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավազակություն է կատարվել։
Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բավական հեռու են գտնվում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայրից:
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շարունակում են խուզարկություն իրականացնել M Group ընկերությունում։ Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ դեռևս իրենց համար պարզ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացնում գործողությունները։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։
Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարվածների թվի զգալի աճ է նկատվում Ղուրբան-բայրամի տոնակատարության եւ երկրի առոջավայրերում հանգստացողների թվի ավելացման պատճառով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոք Մարկ Քրիստիան Կաբորեին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորական դասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց եկեղեցու դիրքորոշումը՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։
Շիրակի մարզում նվազել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը:
«Խագուպիտ» թայֆունը օգոստոսի 6-ի առավոտյան հորդառատ աանձրեւներ կբերի Պրիմորիե, իսկ օգոստոսի 7-ին կտեղաշարժվի Սախալին, որտեղ կառաջացնի տեղատարափներ ու փոթորկալի քամի:
Օգոստոսի 4-ին, ժամը 20:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ներսում ընկել է, ունի շտապօգնության կարիք, սակայն բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգոստոսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացած մորաքրոջ որդու մարմինը ճանաչելու համար «դիահերձարան» գնացած Անահիտ Հարությունյանը չի կարողանում մոռանալ տեսածը՝ անմարդկային, ոչ սանիտարական պայմաններ, սարսափ։ Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների մարմինները չեն հերձում։
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը՝ Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչի նախագծի վերաբերյալ․
Լիբանանում հացահատիկի պաշարները, որի մայրաքաղաքում օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն է որոտացել, մեկ ամսից էլ պակաս կբավականացնեն: