Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ այս ծրագիրը պետք է լինի ՊԵԿ համակարգի զարգացմանն ու արդիականացմանը միտված ռազմավարական ծրագրի շարունակությունը, որն ընդունվել է նախորդ տարի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել ծրագիրն ու այն ներկայացնել կառավարության հաստատմանը:
Տեղեկացնելով, որ ինքը ներկայում գրում է «Կախարդական կոճակներ» գրքի երկրորդ մասը՝ տիկին Սարգսյանը երեխաներին խնդրել է իրենց գաղափարները ներկայացնել հեքիաթի շարունակության վերաբերյալ: Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պայմանններում երեխաների առօրյային՝ Նունե Սարգսյանը վեբինարի մասնակիցներին կոչ է արել ամբողջ օրը համակարգչի առաջ չանցկացնել, այլ՝ լինել մաքուր օդում, գրքեր կարդալ, խաղալ իրենց քույրերի ու եղբայրների, ընկերների հետ:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընտրվել եմ Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահ։ Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը։
Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում Ամուլսարի հարակից համայնքներից: Այս մասին տեղեկացնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
«Եթե մարդը ոստիկան չի, ոստիկանի նման չի պահել իրեն, իրեն պահել է վերջին խուժանի նման, իսկ էդտեղ կադրերը կան, որտեղ էդ ոստիկանը պահում է իրեն վերջին խուժանի նման, էդ ժամանակ ակնհայտ է, որ նրան կարելի է վերաբերվել էնպես, ինչպես չի կարելի վերաբերվել մնացած ոստիկաններին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Սամսոնյանը:
Չնայած այն բանին, որ աշխարհում հաշվում է կորոնավիրուսով վարակման շուրջ քսան միլիոն դեպք, իսկ մահերի թվաքանակը մոտենում է 750 հազարին, COVID-19-ի համավարակի դեմ պայքարում առկա են հուսո նշույլներ:
Անկյունային հղկիչով (բոլգարկա) ծանր մարմնական վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակում դրական դինամիկա է նկատվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քաղաքական գործչին ուղեկցող պատվիրակության անդամներն ինքնաթիռից դուրս են եկել բժշկական դիմակներով, իսկ պետքարտուղարն ինքը եւ նրա տիկինն՝ առանց դիմակի, հայտնել է CTK լրատավարան գործակալությունը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուկաշենկոն, խոսելով Բելառուսում տեղի ունեցող հետընտրական բալագանից, ըստ էության, անուղակի կերպով բացահայտեց նաև 2008 (չհաջողված) և 2018 թթ. հայկական իշխանափոխության (ոմանց կարծիքով՝ «հեղափոխության») իրողությունները։ Տեխնոլոգիական նմանությունները չափից դուրս շատ են։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նրա դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նախագահն ասել է կառավարության հետ խորհրդակցության ընթացքում, երբ հայտնել է կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պետականորեն գրանցելու մասին:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օգոստոսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ:
Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններ են անցկացվել, որին մասնակցել են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը։ Ցամաքային մասը օգոստոսի 1-5-ն անցկացվել է Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմաօդային վարժանքները՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, Բաքվի, Նախիջևանի, Քյուրդամիրի, Գյանջայի և Եվլախի օդանավակայաններում։
Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասները նախնական գնահատում են 3 միլիարդ դոլար՝ մոտավորապես այնքան , որքան 2015 թվականի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով, հայտնել է Splash-ը:
Հ կառավարությունն օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին կանցկացնի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նարեկ Սամսոնյանի պնդմամբ` ոստիկանության ինչ-որ լեյտենանտ ակտավորելուց հետո մեքենայի մեջ դիմակ չկրելու համար ընտանիքի անդամի հետ Նարեկ Սամսոնյանի մեքենայի դիմացն է փակել, և Նարեկ Սամսոնյանը հարց էր ուղղում, թե ինչ իրավունքով է ոստիկանը այդպես վարվել և, ըստ էության, մեղադրում էր ոստիկանության ծառայողին անօրինականության մեջ:
Հայաստանի մի քանի մարզերում 2020 թվականին կբացվի և շահագործման կհանձնվի Համալիր սոցիալական ծառայությունների 9 գրասենյակ։
«Շնորհավորելով Բելառուսի նախագահին՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգն իր էությամբ ոչնչով չի տարբերվում մինչև 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները ձևավորված քաղաքական համակարգից, որովհետև եթե լինեին նախկին նախագահները, նախկին քաղաքական համակարգի ղեկավաները, նրանք նույնպես կշնորհավորեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վերը նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 128․870․997․477 ՀՀ դրամը, որից 127․428․746․833 դրամը եղել է պետությանը պատճառված վնասը, 1․442․250․644 դրամը՝ համայնքներին։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով կառավարության անդամների հետ խորհրդացությունը, հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:
Եկեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը Լեվ Դավիդովիչ Տռոցկին չէ։ Ի հեճուկս նրան, թե ինչ են մեր մասին ասում նախկին իշխանավորները և նրանց կողմից կաշառված օտարերկրյա լրատվամիջոցները, մենք երբեք հեղափոխության էքապորտի խնդիր չենք ունեցել և չենք կարող ունենալ։ Մեր առջև դրված է Հայաստանը ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ երկիր դարձնելու խնդիրը։ Եվ այդ նպատակի իրականացման կարևորագույն բաղադրիչն է Հայաստանի արտաքին քաղաքականությունը և մեր երկրի անվտանգության ապահովումը։ Եթե այդ ոլորտում տապալվենք, մնացածի մասին կարելի է մոռանալ։ Եվ ուրեմն, եկեք հասկանանք, որ անկախ նրանից, թե մենք ինչ կարծիք ունենք այս կամ այն երկրում տեղի ունեցող ներքին գործընթացների մասին, առաջին հերթին պետք է ղեկավարվենք մեր երկրի շահերով։
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստը, որով ամբաստանյալների աթոռին են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, կրկին հետաձգվեց:
Օգոստոսի 11-ին, ժամը 05:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 141 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Աբխազիան չի պլանավորում վերստին փակել ՌԴ-ի հետ սահմանը, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի ավելացումը հանրապետությունում ոչ մի ձեւով կապված չէ ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել է, որ Սպիտակ տան մերձակայքում իրականացվել է հրաձգություն, որի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն լքել է մամուլի ասուլիսը:
Մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը
Հայաստանում արագ տեմպերով ուրվագծվում է փոփոխությունների անխուսափելիությունը։ Բայց ոչինչ դեռ չի երաշխավորում, որ այն լինելու է դեպի լավը։ Խորքային լուրջ փոփոխությունների ո՛չ զանգվածային պահանջը կա, ո՛չ մասնավոր առաջարկը։ Իսկ ահա դեպի վատը փոփոխություների համար դրանցից ոչ մեկն էլ պետք չէ, պարզապես է մի օր կարող է արձանագրվել փաստը։ Դեպի առաջընթաց երաշխավորված փոփոխությունների համար անհրաժեշտ է երկու նախապայման.
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից հորդորում են զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։