Օգոստոսի 9-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից բաժին բերման են ենթարկել 10 անձանց։ Պարզվել է, որ բերման ենթարկվածներից մեկը կրակել է գազային ատրճանակից՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:
Գուցե ադրբեջանցիներն իրենց մոլորված «ՈւԱԶ»-ի հետևից էին եկել, իսկ մենք վերցրել ու սկսել ենք կրակել․․․ Տավուշյան էսկալացիայի լարված օրերից քիչ ժամանակ է անցել, ու թեև սահմանին հարաբերական անդորր է տիրում, բայց միևնույն է՝ մարդկանց ականջներում անասելի տհաճությամբ շարունակում է արձագանքել առաջին հայացքից գուցե միամիտ թվացող, բայց իրականում դավաճանական ու անհայրենասեր այս հարցադրումը։ Մեր հասարակությանը պառակտելը վերջին ժամանակահատվածում շատ դյուրին է դարձել, բայց կա մի բան, ինչի շուրջ համախմբումը եղել է միշտ՝ այն, որ թշնամին նենգ է ու ստոր, և սահմանին խաղաղություն սադրողը հենց այդ թշնամին է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են իր պարտությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում: «Չինաստանը շատ խիստ ցանկանում է, որ մենք պարտվենք:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։
Հուլիսի 31-ին տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովի (ԴԸՀ) արդյունքներով՝ Ժողովը հրապարակել է մի շարք որոշումներ:
Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարեւոր են, որպեսզի դրանք թողնվեն ճակատագրի քմահաճույքին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:
«Բոլոր երկրներում լրատվական գործունեություն իրականացնողներն իրենց գործունեության մեջ դրոններ վաղուց են օգտագործում, ու դրանցով անձնական բնույթի տեղեկությունների հավաքումն ու տարածումը, որպես կանոն, ներկայացվում է հանրային շահի պաշտպանության դիրքերից:
Պակիստանցի զինվորականներն օգոստոսի 10-ի երեկոյան հրազենով եւ ականանետներով գնդակոծության են ենթարկել վերահսկողության գծին Փունչի հատվածի մի շարք շրջաններ՝ վերստին խախտելով Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը:
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին 100 միլիոն դրամ հատկացնելու համար:
Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերը վտանգավոր չեն շրջակա միջավայրի համար, քանի որ դրանց ծավալը շատ փոքր է:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան քառորդ եզրափակչի մի քանի խաղեր:
Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսման վարձի հատուկ զեղչեր կտրամադրի այն դիմորդներին, որոնք ավարտել են քաղաքի հայկական վարժարանները։
Ինչպես և կանխատեսում էինք, Լուկաշենկոն արդեն վեցերորդ անգամ վերընտրվեց իր պաշտոնում, սակայն կառավարման այս ժամանակահատվածում նա կփորձի էապես փոխել իր քաղաքական ուղին՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել:
Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40593-ի:
Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուկաշենկոյին կարող են շնորհավորել միայն բռնապետերն ու բռնապետական արժեհամակարգ կրողները՝ կոռուպցիոն, քրեական հակամշակույթի, հակաքաղաքակրթության ներկայացուցիչները, մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ որևէ հարգանք չունեցողները»։
Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշում ենք, չէ՞, ինչպիսի զայրույթով էին արձագանքում մեր այսօրվա իշխանավորները, երբ այլ կարգավիճակում էին, միջազգային կառույցները եւ օտարերկրյա պետությունների ղեկավարները շտապում էին լեգիտիմացնել Հայաստանի կեղծված ընտրությունները: Ստացվում է, որ նման երեւույթների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է ոչ թե սկզբունքներով, այլ աթոռից, որի վրա նստած ես…»։
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանը և նշանակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչը կոմիտեում համարում են պաշտոնի իջեցում:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից, որի հիմնական թեման կրկին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուներն ու նրանց քվեարկության հարցն էր:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաեւ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու Բեյրութի հայ համայնքին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել:
Օգոստոսի 11-ին, ժամը 00։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Օգոստոսի 10-ին, ժամը 22:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չարենցի փողոցի թիվ 56-ից մինչև 200 հասցեների, Շիրազի փողոցի առանձնատների և Նաիրյան 1-ին նրբանցքի թիվ 8 և 10 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Իսրայելի ոսկերիչներն աշխատում են աշխարհում ամենաթանկ՝ սպիտակ ոսկուց բժշկական դիմակի ստեղծման վրա. այն դրվագազարդվելու է սեւ եւ սպիտակ ադամանդներով, որի արժեքը պետք է կազմի մոտավորապես 1,5 միլիոն դոլար: Այդ մասին օգոստոսի 10-ին հաղորդում է Haaretz հրատարակությունը:
Մալայզիայի արտաքին գործերի նախարար Հիշամուդին Հուսեյնը խոստովանել է, որ տուգանվել է խորհրդարանի նիստում էլեկտրնային սիգարետներ ծխելու համար:
Հավի աղացած միսը խառնել կաթի հետ և կես ժամ դնել սառնարանը, այնուհետև ավելացնել համեմունքները և խառնել: Խոհարարական ներարկիչը լցնել ստացված զանգվածով, ծայրը 1.5-2 սմ տրամագծով կտրել: