«Պարզեց, որ առյուծը ճիշտ առյուծ չի». ԲՀԿ ավագանու անդամը՝ ավագանու իմքայլական անդամի հայտարարության մասին

«Մենք այսօր Կենդանաբանական այգում շատ լուրջ, դարակազմիկ խնդիր ունենք, որը վերաբերում է առյուծին». Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանի ելույթին այն մասին, որ սպիտակ առյուծը, որը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նվիրել է Կենդանաբանական այգուն, ամենևին էլ եզակի ցեղատեսակ չէ և որոշակի խնդիրներ կարող է առաջացնել այգու համար:

«Ես հասկանում եմ, որ այս ամբողջ շղթան և խնդիրն ուղեկցվում է որոշակի քաղաքական գործընթացների հետ, բայց ես կարծում եմ նաև, որ սա շատ հաճելի բան էր, որ մեր Կենդանաբանական այգում տեղի է ունեցել, և առյուծը շատ ավելի շուտ էր նվիրվել, քան տեղի են ունեցել քաղաքական գործընթացները: Հիմա պարզվեց, որ «царь не настоящий», առյուծը լավ առյուծ չի, ճիշտ առյուծ չի, ծուռ բաներ ունի, առողջական խնդիրներ, պրոբլեմներ ունի: Մենք չենք խոսում բարոյահոգեբանական ծռության մասին, որ ամեն ինչ չի կարելի այս աստիճան ցածրացնել, նսեմացնել»,- ասաց Առաքելյանը:

Ավագանու ԲՀԿ անդամն ասաց, որ ելույթից հետո իրեն նամակներ են եկել, որոնց բովանդակությունը բաձրաձայնեց:

«Օդում կախված լուրեր կան, որ այդ կենդանասիրության ռահվիրաները, որոնք կրծքով պաշտպանում են և փորձում են ամեն կերպ առյուծին դուրս վռնդել Կենդանաբանական այգուց, կենդանիների նկատմամբ տարբեր խեղումներով են զբաղված, և աֆյորայի միջոցով տարբեր գումարներ են հավաքում այդ կենդանիներին բուժելու նպատակով: Ըստ օդում կախված լուրերի, այստեղ մի հատ «ցըմփ», տարբեր կենդանիների թաթիկները, պոչիկները, ոտիկները կտրվում են, և հետո ներկայացվում է, որ 10 հազար, 5000, 6000 փող ենք հավաքում, օգնենք կենդանիներին: Եկեք այս կարգի ճղճիմ խոսակցություններից դուրս գանք: Բա որ չզույգվի էս խեղճ առյուծը, բա որ չկարողանա բազմանալ, մի՛ մտածեք, առյուծ ունեցողներին կդիմեք, կբազմացնեն»,- ելույթը եզրափակեց Հռիփսիմե Առաքելյանը:

Տեսանյութեր

Լրահոս