Բաժիններ՝

«Նայում եմ «Սիթիի» խաղը և մտածում՝ ինչպես ենք մենք 20 միավորով առաջ նրանցից»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» խաղի որակի մասին Պրեմիեր լիգայի՝ «Բերնլիի» հետ կայացած խաղում (5։0):

«Անցած գիշեր ես նայում էի «Մանչեսթեր Սիթիի» խաղը և մտածում՝ ինչպես ենք մենք 20 միավորով առաջ նրանցից, ինչպես կարող է լինել թիմ, որ գերազանցի նրանց 20 միավորով: Մենք միանշանակ ճիշտ բան արեցինք»,- ասել է Կլոպը:

Անգլիայի առաջնության 30 խաղում «Լիվերպուլը» վաստակել է 83 միավոր: Այսօր Կլոպի թիմը կխաղա «Քրիսթալ Փելասի» դեմ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս