Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով:
«Իշխանությունը հիմա է սա անում, որովհետև գիտի՝ ԱԺ շենքի դիմաց քաղաքացիները չեն կարող հիմա ցույց անել».Էդմոն Մարուքյան
Երևանի ավագանին հունիսի 24-ի նիստում 40 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ ընդունեց շրջիկ առևտրի կետերի աշխատանքը կանոնակարգող նախագիծը, որով սահմանեց շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները:
«Սա խայտառակություն է. արտակարգ դրության ժամանակ էսպիսի օրենք բերելն անընդունելի է». Մանե Թանդիլյան
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հե՛տ տարեք այս նախագիծը». Արկադի Խաչատրյանը դեմ է արտակարգ դրության ժամանակ գույքահարկի բարձրացման հարց քննարկելուն
Դատախազությունն Առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 21-ին ԲՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու ԱԱԾ միջնորդությունը մերժելու որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 168.am-ին փոխանցեց, որ վերաքննիչ բողոքը երեկ մուտքագրվել է դատարան:
«Հիշողության հետ խնդիր չունեմ, մտածելու բան չունեմ»․ Մարությանը՝ Թեհմինա Վարդանյանին
այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է առոսջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
,Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորանավիրուսով եւ այսօր չի ներկայացել նաև Ազգային ժողովի նիստին: Նշենք, որ արդեն հաստատված վարակակիր է նաև ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, որից հետո մեկուսացել են ԲՀԿ-ականները, սակայն ըստ էության կորոնավիրուսը հասել է նաև իշխող խմբակցությանը:
«Ինչո՞ւ պետք է 1 միլիոն դոլարանոց 1 տուն ունեցողը վճարի ավելի շատ, իսկ 100.000 դոլարանոց 10 տուն ունեցողը՝ քիչ». Հովիկ Աղազարյան
«Ինչո՞ւ եք «Գույքահարկի մասին» օրենքի փոփոխությունը խորհրդարան բերել այսպիսի արտակարգ ռեժիմով». Արկադի Խաչատրյանը՝ փոխնախարարին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են, այս մասին Aysor.am-ին ասաց Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։
«Վաղուց ժամանակն է, որ մենք գույքն ու կուտակված հարստությունից ստացված եկամուտն ավելի շատ հարկենք». Վարազդատ Կարապետյան
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հունիսի 23-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Նիսան Իքստեռա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Իքստեռայի» 29-ամյա վարորդը, 23-ամյա ուղևորը, «ՎԱԶ-2107-ի» 53-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունները արվել և ուժի մեջ են մտել «ՀՀ սահմանադրական փոփոխություններ» օրենքի ընդունումից հետո, հետևաբար կարող են կիրառվել ՄԻԱՅՆ ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունների նախատեսող օրենքների պարագայում։
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ իր աջակցությունը հայտնելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
«Ես չգիտեմ՝ բռնի ուժ կգործադրե՞ն, թե՞ ոչ, բայց տիկին Գյուլումյանի պահով կարող եմ միանշանակ պնդել, որ մեր կարծիքով՝ այս նախագծով այս փոփոխությունները նրա վրա չեն տարածվելու: Տիկին Գյուլումյանը 2014 թվականին է ստանձնել իր պաշտոնը: Իհարկե, իշխանությունները հաշվարկում են նրա նշանակումը՝ որպես դատավոր, բայց պետք է հաշվի առնել, որ այդ նշանակումից հետո ինքն ազատվել է պաշտոնից, գնացել է Եվրոպական դատարան՝ դատավոր է աշխատել, որից հետո վերադարձել է և նորից նշանակվել դատավոր: Եթե այս ամենը լիներ կասեցման գործընթաց և շարունակվեր ժամանակի ընթացքում, սա այլ հարց կլիներ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Չէ, տղերք։ Մեր կուսակցության իշխանության տարիներին ձեր նման մարգինալները կարող էին ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, ինքնահաստատվել բանակի եւ եկեղեցու հաշվին ու դա կանխելը տաբու էր, որովհետև խոսքի ազատությունը արժեք էր, այլ ոչ թե պարզապես լոզունգ։ Ես հասկանում եմ, որ բոլորդ երազում եք, որ հանրապետականը հրաժարվի նժդեհականությունից, ցեղակրոն ուսմունքից, նեո-պահպանողական արժեքներից ու հարմարվի ձեր կեղծ լիբերալ արժեհամակարգի խաղի կանոններին. «ազգային արժեքները նպատակադրված ոչնչացվում են ՝ ոչինչ, բայց տեսեք ինչ լավ ֆիլմ ենք նկարել հայրենիքից հրաժարված սպորտսմենի/սպորտսմենուհու մասին», «եկեղեցու վրա լայնամասշտաբ արշավ է՝ հա, բայց հըլը նայեք ինչ հպաաաարտ է քաղաքացին» եւ այլն։
Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
23.06.2020թ.-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է, որ «մենք չունենք անգրագետ դատավոր»:
Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությանը տրամադրված ծառայողական մեքենայի վարորդին երեկ կանչել են 6-րդ վարչություն և հարցաքննել:
Հայաստանում երևի երկու մարդ է մնացել, որ չի բարձրաձայնում արդեն կյանքի ցուցումով թեստավորման ընդլայնման կարիքի մասին։ Մենք պետք է ապահովենք դրական դեպքերի առնվազն 5-10% մակարդակը, այլ պարագայում շուտով տնային մահերի քանակը թաքցնելու ոչ մի հնարավորություն էլ չի լինի»։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը Երևանի Դավթաշեն վարչական համայնքում բժշկականդիմակներ է բաժանել անցորդներին՝ հորդորելով կրել դիմակներ, նաև՝ պահպանել սոցիալական հեռավորությունը:
Ռուս ժողովուրդը միշտ կհիշի, որ խորհրդային ժողովուրդը ջախջախեց նացիզմը։
Միայն այլ երկրների հետ Ռուսաստանը կկարողանա պաշտպանել աշխարհը նոր սպառնալիքներից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և դրանք արմատախիլ անելու գործելաոճին, հետևողական կերպով շարունակում է ձեռնարկել գործուն միջոցառումներ պետական կառավարման տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և քրեադատավարական օրենքով նախատեսված սկզբունքներն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ:
Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը շրջել են մարզկենտրոն Աշտարակում։