Բաժիններ՝

Աննա Հակոբյանը իր ղեկավարած հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին

ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանը իր ղեկավարած հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Տիկին Հակոբյանը իր հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին, ընդհանրապես արյունաբանական կենտրոն չի գնացել: Աշխատավայրի սենյակում մենակ է նստում, անմիջական շփում չի ունեցել ոչ մեկի մոտ, եղել է դիմակով եւ ձեռնոցով: Կենդանաբանական այգի գնալուց էլ պահպանել է սոցիալական հեռավարություն, եղել է դիմակով եւ ձեռնոցով»,- ասաց նա:

Խոսնակը հավելեց, որ այս պահի դրությամբ Աննա Հակոբյանի շփման շրջանակում մեկուսացածներ չկան, նրա վիճակը լավ է, որեւէ սիմպտոմ չունի եւ դրական է տրամադրված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930