
Արցախի նախագահի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,-գրել է նա:
https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/3681624595188034