«Աղջիկներ և տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրանքների սկանդալային տեսանյութից հետո իշխանական պրոպագանդիստները ափալ-թափալ փրփուրներ են փնտրում՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված բուն մեղադրանքները հերքելու փոխարեն։

Այսպես, նրան փորձում են «պաշտպանվել» WikiLeaks-ի 2010 թվականի դեկտեմբերի հրապարակումով, որում հիշատակվում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակը Սերժ Սարգսյանին, Իրանում Հայաստանի միջոցով բուլղարական զենքի օրինակների հայտնաբերման հետ կապված։

Այդ նամակում նկարագրելով իրավիճակը՝ Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, որ զենքի ապօրինի մատակարարում չի կատարվել, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով։

Հաշվի առնելով, որ Հայաստանի դեմ նման միջոցների ԱՄՆ-ն չի դիմել, վստահ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները այդ ժամանակ ներկայացրել էին բավարար ապացույցներ։ (մանրամասները այստեղ՝ https://www.kavkaz-uzel.eu/blogs/275/posts/6176) ։

Բացի դրանից, 2011 թվականի հունվարին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Эхо Москвы» ռադիոկայանին տրված հարցազրույցում ուղիղ հերքել էր այդ լուրերը (մանրամասները այստեղ՝ https://ria.ru/20110127/326932527.html ):

Ինչպես տեսնում եք, «սաղ Սերժն ա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են։

Աղջիկներ և տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Ձեզ կարող եք շարունակել խայտառակել, բայց երկիրս հանգիստ թողեք, բավական է»:

Տեսանյութեր

Լրահոս