Բաժիններ՝

«Ուրարտուն»-ն «Արարատ»-ի դեմ խաղում հատուկ ակցիայով շնորհակալություն կհայտնի բուժաշխատողներին

«Արարատի» հետ հանդիպմանը «Ուրարտուն» հանդես կգա շնորհակալական ակցիայով:

Այս մասին հայտնում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը: Ակումբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այս ժամանակահատվածում անգնահատելի է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ առաջնագծում պայքարող բուժաշխատողների դերն ու նշանակությունը, ուստի որպես հարգանքի ու շնորհակալության նշան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որոշել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ»-ի հետ հանդիպմանը հանդես գալ բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ակցիայով։ «Ուրարտուի» խաղաշապիկին լինելու է գրվածք «Շնորհակալ ենք բուժաշխատողներ » գրությամբ»:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» – «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031