Բաժիններ՝

Ինչպես պաշտպանել սմարթֆոնը: Պարզ կանոններ

Թվային դարաշրջանը պահանջում է գադջեթների պատասխանատու կառավարում:

Սմարթֆոնը հարմարանք է, որն ուղեկցում է մեզ ամբողջ օրվա ընթացքում, և ամենից հաճախ նա գիտի մեր մասին ամեն ինչ՝ որտեղ ենք գնում, ում ենք զանգում, գրում, ինչ սնունդ ենք պատվիրում, ինչ ենք նայում և որքան ենք ծախսում: Եթե չեք ցանկանա որևէ մեկին այդպիսի տեղեկություններ հաղորդել, դուք պետք է մտածեք թվային անվտանգության մասին: Roskachestvo-ի փորձագետները հիշեցրել են, թե ինչ պետք է իմանաք ժամանակակից սմարթֆոններ օգտագործելիս:

Նախևառաջ, փորձագետները նախազգուշացնում են օգտագործողներին խաբելու ամենատարածված ձևերի մասին: Կեղծարարները սիրում են ուղարկել վիրուսային ծրագրակազմի հետ հղումներ պարունակող SMS: Հանցագործները նաև գիտեն, թե ինչպես մոլորության մեջ գցել` ներկայացնելով իրենց որպես բանկի աշխատողներ։ Դուք չպետք է ներբեռնեք զանազան հավելվածներ և խաղեր, որոնք ցանկանում են շատ թույլտվություններ ստանալ սմարթֆոնի վրա աշխատելիս։

Երրորդ կողմի աղբյուրներից ծրագրերը նույնպես վտանգավոր են, դրանք հաճախ պարունակում են վիրուսներ: Հասարակ Wi-Fi ցանցերը նույնպես վտանգավոր են։

Կարդացեք նաև

Ամեն օր ձեր սմարթֆոնը օգտագործելիս խնդիրներից խուսափելու համար պետք է հետևեք մի քանի պարզ խորհուրդների․

Մի՛ սեղմեք կասկածելի հղումների վրա, մանավանդ, որ անհայտ ուղարկողները դրանք ուղարկում են ակնթարթային մեսենջերներով և SMS հաղորդագրություններով: Ծանոթներից կապեր ստանալիս հարկ է պարզել, թե ինչ է ձեզ ուղարկվել: Անմիջապես ջնջեք անհայտ հասցեներից ուղարկված հաղորդագրությունները, հատկապես այն հաղորդագրությունները, որոնք պարունակում են հղումներ կամ ձեր մասին որոշ տվյալներ: Մուտք մի գործեք կասկածելի կայքեր, որոնք գրավում են ձեր ուշադրությունը որևէ մրցանակով (օրինակ` հարցաշարը լրացնելու կամ նյութը դիտելու համար): Ջնջեք հաղորդագրությունն անգամ այն ժամանակ, երբ հղումը եկել է ձեր ծանոթից: Ամենայն հավանականությամբ, նրա հեռախոսը թիրախավորվել և հարձակման է ենթարկվել:

Սահմանափակեք ներբեռնման ծրագրերը երրորդ կողմի ռեսուրսներից, ինչպիսիք են torrent trackers-ը: Պաշտոնական խանութներում ուշադրություն դարձրեք կարծիքներին, տուժած օգտվողները, ամենայն հավանականությամբ, արդեն հասցրել են բողոքել կեղծ ծրագրերի մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել հավելվածը ստեղծողների և բեռնման աղբյուրի նկատմամբ: Սա հատկապես վերաբերում է համացանցում պատահականորեն ստացված անվճար հղումներին: Վստահեք միայն ստուգված աղբյուրներին: Բացի այդ, մի բացեք կասկածելի հղումները, որոնք, օրինակ, խոստանում են մեծ մրցանակներ կամ շահումներ:

Խուսափեք հանրային Wi-Fi ցանցերից, հատկապես եթե դրանք գաղտնաբառով պաշտպանված չեն: Մի օգտագործեք բանկային ծրագրեր և այլ կարևոր ծառայություններ հանրային ցանցերում: Անգամ գաղտնաբառով Wi-Fi-ը կարող է վտանգավոր լինել։ Մի մոռացեք Wi-Fi-ի և այլ կապերի անջատումը, երբ դրանք չեք օգտագործում: Երբ Wi-Fi-ը և Bluetooth-ը միացված են, ձեր սմարթֆոն մուտք գործելը դառնում է մի քանի անգամ հեշտ:

Մի գնեք հարմարանքներ քիչ հայտնի արտադրողներից. դրանք կարող են արդեն իսկ խնդիրներ ունենալ։ Գնեք հարմարանքներ վստահելի խանութներում: Բացի այդ, «ձեռքից» վաճառող սմարթֆոնները շատ խոցելի են կիբերհարձակումների դեմ։

Եթե զանգ եք ստացել բանկից, ավելի լավ է զանգահարեք ինքներդ՝ օգտագործելով պաշտոնական հեռախոսահամարը: Ի դեպ, բանկի աշխատակիցները երբեք հեռախոսով կարևոր տեղեկություններ չեն հարցնում հաճախորդներին։
Ստուգեք թույլտվությունները, որոնք ծրագիրը պահանջում է տեղադրման ընթացքում:

Անմիջապես տեղադրեք օպերացիոն համակարգի նոր տարբերակները: Եթե դա տեղի չի ունենում ավտոմատ կերպով, ուշադրություն դարձրեք ծանուցագրերին և մի հետաձգեք գործողությունը: Հաճախ թարմացումներն ուղղում են նոր հայտնաբերված թերությունները:

Բջջային հավելվածների թարմացումներն էլ հաճախ չեն լինում ինքնաբերաբար: Սակայն դրանք թարմացնելը կարևոր է, քանի որ դրանք պարունակում են ուղղումներ` ձեր սարքի անվտանգության բարելավման համար:

Օգտագործեք բարդ գաղտնաբառեր։ Իհարկե, ավելի հեշտ է հիշել ակնհայտ գաղտնաբառերը (ծննդյան ամսաթիվը կամ ընդամենը 12345), բայց դրանք կարող են նույնքան ակնհայտ լինել նաև գողերի համար: Անհատական տեղեկատվության վրա հիմնված բոլոր համադրությունները, բառերը ցանկացած լեզվով, նշանակալի ամսաթվերը և այլն, համեմատաբար հեշտ են հայտնաբերվում: Ավելի ճիշտ է, երբ օգտագործում եք թվերի և տառերի տարբեր և անկանոն համադրություններ: Բացի այդ, կարող եք օգտվել գաղտնաբառերի մեսինջերներից:

Հիշեք, որ ամենատարածված գաղտնաբառերն են 123456, password, 12345678
qwerty, 12345, 123456789, letmein, 1234567, football, iloveyou համադրությունները:

Երկու ամենատարածված բջջային պլատֆորմներում գործում են «Android Remote Management» և «Find the iPhone» գործառույթները: Դրանք ձեզ տեղեկացնում են գողացված սարքի գտնվելու վայրը, սակայն միևնույն ժամանակ՝ կարող են տվյալների արտահոսքի պատճառ դառնալ: Բջջային հարթակներն առաջարկում են այլ ընդլայնումներ և հավելվածներ կորած հեռախոսը գտնելու համար:

Հաճախ օգտագործվող հաշիվներից դուրս չգալը, իհարկե, շատ հարմար է: Սակայն նման հաշիվներից դուրս չգալը կարող է տվյալների արտահոսքի պատճառ դառնալ: Ամեն անգամ գաղտնաբառը կրկին հավաքելը ձանձրալի է, բայց ավելի ապահով:

Որպեսզի պարզեք, թե որդյո՞ք սարքը վտանգված է, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այնպիսի նշանների, ինչպիսիք են մարտկոցի արագ լիցքաթափումը, իրենք իրենց բացվող և փակվող հավելվածները, բջջային կապի չափից շատ սպառումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս