Մրցանակը հավաքական խոստում է բոլոր երիտասարդ սովորողներին

Թումոն արժանացել է WISE Prize for Education-ի 1 միլիոն դոլար մրցանակի առաջին տեղին արհեստական բանականության ուսուցման նոր ծրագրի համար. տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան հարթակից:

«AI-ի միջոցով AI սովորելու գաղափարի վրա հիմնված մեր AI colearner (դասընկեր) հարթակը և գեներատիվ AI նոր կրթական ոլորտն ստացան այս հեղինակավոր մրցանակը նորարարության, արդյունավետության և մասշտաբայնության համար։

Թումոյի AI-ը չի սովորեցնում ուսանողներին, այն սովորում է նրանց հետ կողք-կողքի։ Երբ ուսանողը յուրացնում է որևէ գաղափար, AI-ը խնդրում է նրան օգնել։ Երբ ուսանողը դժվարանում է առաջ գնալ, AI-ն առաջինն է կատարում առաջադրանքը, իսկ ուսանողը հետևում է նրան։ AI դասընկերը իրական ժամանակում հարմարվում է ուսանողի կրթական ռիթմին՝ ամրապնդելով սովորածը զրույցի միջոցով՝ կարգադրելու փոխարեն»,- նշվում է Թումոյի հաղորդագրության մեջ:

WISE12-ի ընթացքում Թումոյի ծրագրավորման բաժնի ղեկավար Վահագն Փափազյանը թիմի անունից ընդունել է մրցանակը։

Իր խոսքում նա նշել է, որ մրցանակը հավաքական խոստում է բոլոր երիտասարդ սովորողներին՝ ընդգծելով Թումոյի հանձնառությունը զորեղացնել տարբեր համայնքներում և սոցիալական հանգամանքներում գտնվող պատանիներին նորարարության ու մարդակենտրոն կրթական գործիքների միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս