Բաժիններ՝

Համեղ և օգտակար նախաճաշ՝ ամբողջ ընտանիքի համար

Բաղադրիչներ

1. Ձու – 5-6 հատ
2. Կաթ – 100 գ
3. Պանիր – 100 գ
4. Լոլիկ – 200 գ
5. Կանաչ լոբի – 200 գ
6. Կանաչ սոխ – 20 գ
7. Սամիթ – 10 գ
8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Լոբին խորանարդաձև կտրատել, խաշել:

Կարդացեք նաև

2. Լոբին, լոլիկները և կանաչ սոխը լցնել կաղապարի մեջ:

3. Առանձին հարել ձվերը, կաթը և համեմունքները:

4. Լոբու վրա լցնել ձվային զանգվածը, վրան քերած պանիր շաղ տալ և 30-40 րոպե դնել 180 աստիճան ջեռոցը: Մատուցել՝ վրան կտրատած սամիթ շաղ տալով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս