Բաժիններ՝

Սալահը 2018-ին առաջարկ է ստացել «Ռեալից»

Եգիպտոսի հավաքականի նախկին երկրորդ մարզիչ Հանի Ռամզին պատմել է, որ 2018 թվականին «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Ֆուտբոլիստը առաջարկ է ստացել մադրիդյան ակումբից մերսիսայդցիների և «սերուցքայինների» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակչից ամիսներ առաջ:

«Երբ ես աշխատհում էի Հեկտոր Կուպերի հետ, մենք ուսումնամարզական հավաք ունեինք (մարտին) Շվեյցարիայում: Ես խոսեցի Սալահի հետ, և նա ասաց ինձ, որ շատ լավ առաջարկ է ստացել «Ռեալի» կողմից:

Նա դա քննարկեց ինձ և Կուպերի հետ և որոշեց մնալ «Լիվերպուլում». նա այնտեղ իրեն հարմարավետ է զգում»,- ասել է Ռամզին OnTime Sports-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031