Բաժիններ՝

Վարդենիսի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի տներից մեկի բակից գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր` նշված տան բակից և կից կիսակառույց շինությունից մոտ մեկ ու կես միլիոն դրամի շինարարական ապրանք են գողացել:

Քրեական հետախույզների համալիր որոնողական աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 37-ամյա մի բնակիչ:

Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:

Գողոնի մի մասը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել տուժողին: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031