Պուտինը Շոյգուի փոխարեն պաշտպանության նոր նախարարի թեկնածուի է առաջադրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել է պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուի փոխարեն նշանակել Անդրեյ Բելոուսովին, որը մինչ այդ զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Իսկ Սերգեյ Շոյգուն կզբաղեցնի ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Նիկոլայ Պատրուշևին։

Մյուս նախարարները, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կպահպանեն իրենց պաշտոնները կառավարությունում։

Բելոուսովը 2012-2013 թթ. ղեկավարել է Տնտեսական զարգացման նախարարությունը, որից հետո զբաղեցրել է տնտեսական հարցերով նախագահի օգնականի պաշտոնը։ 2020 թ. նշանակվել է առաջին փոխվարչապետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031