Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող

«Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Հայաստանի գավաթակիր՝ 2023/24 խաղարկության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասնելով «Ուրարտուի» նկատմամբ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Ուրարտուի» ֆուտբոլիստ Միքայել Միրզոյանը, իսկ 6 րոպե անց հավասարակաշռությունը վերականգնեց Ալեքսիս Ռոդրիգեսը «Արարատ-Արմենիայից»:

Լրացուցիչ ժամանակում ևս թիմերին չհաջողվեց գրավել միմյանց դարպասներն ու հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: Այստեղ արդեն, Վարդան Մինասյանի սաները 5 անվրեպ հարված կատարեցին դարպասին, դարպասապահ Արսեն Բեգլարյանն էլ աչքի ընկավ գեղեցիկ սեյվով և նպաստեց իր թիմի՝ 5:3 հաշվով հաղթանակով:

Նշենք՝ «Ուրարտուն» 12-րդ անգամ էր հայտնվել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում: Ընդ որում, Դմիտրի Գունկոյի թիմը երկրորդ տարին անընդմեջ պայքարեց այս տիտղոսի համար:

«Արարատ-Արմենիան» երկրորդ անգամ էր փորձում իր ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս