Բաժիններ՝

«Մատանիների տիրակալի» նոր ֆիլմը էկրան կբարձրանա 2026 թվականին

Warner Bros Discovery (WBD)-ի ղեկավար Դավիթ Զասլավը մանրամասներ է բացահայտել «Մատանիների տիրակալի» տիեզերքի նոր ֆիլմերի ստեղծման մասին։ Նա ասաց, որ նախատեսվում է արտադրել երկու ֆիլմ։ Դրանցից առաջինը կթողարկվի 2026 թվականին, իսկ ռեժիսորը կլինի Էնդի Սերկիսը, ով կկատարի նաև գլխավոր հերոսի՝ Գոլլումի դերը։

Ֆիլմը ստացել է «Մատանիների տիրակալը. Գոլլումի որսը» աշխատանքային անվանումը։ Զասլավի խոսքով՝ սցենարը արտադրության սկզբնական փուլում է։ Նա չխոսեց ոչ մի սյուժեի մասին, սակայն ընդգծեց, որ ֆիլմը պատմելու է միջերկրային կյանքից դեռևս չբացահայտված պատմությունների մասին։

Ֆիլմի սցենարը գրում են Ֆրեն Ուոլշը և Ֆիլիպա Բոյենսը, ովքեր աշխատել են օրիգինալ եռերգության վրա։ Նրանց միացան Ֆիբի Գիթինսն ու Արտի Պապագեորջիուն։ Համաարտադրողները կլինեն Քեն Կամինսը, Ջոնաթան Քավենդիշը և անձամբ Էնդի Սերկիսը։

Ստուդիան մեծ հույսեր է կապում նոր ֆիլմերի հետ, որոնք մեծ մասամբ կստեղծվեն նույն թիմի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս