«Մենք երկար մտածել ենք հարցի շուրջ, թե ի՞նչ կանեն այն մարդիկ, որոնց խիստ անհրաժեշտ է գումար: Կարծում ենք՝ եթե գիտակցված ու ծայրահեղ անհրաժեշտություն կա գումար վերցնելու համար, ապա մեր ընդհանուր սոցիալական ապահովության համակարգը պետք է այնպես վերակառուցվի, որ հանրությունը կանգնած լինի ծայրահեղ կարիքավոր մարդկանց կողքին, այլ ոչ թե բանկերը, սա շատ կարևոր է»:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ըստ Արցախի առողջապահության նախարարության տվյալների՝ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1154֊ով։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ապրիլի 7-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Արցախի նախագահի ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 14 թեկնածու, եղել է շատ ակտիվ քարոզարշավ կամ ընտրարշավ, ավելին՝ Արցախի դեպքում, կարելի է ասել, որ շատ մեծ գումարներ են ծախսվել, ինչը, իրականում, ունիկալ իրավիճակ է: Իսկ այդ մեծ գումարները կարելի էր տեսնել հսկա պոստերների, նախընտրական հոլովակների միջոցով: Սակայն եղել են նաև շատ բարեգործություններ, և սա միայն մեկ թեկնածուի` Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմից:
Այս թվերը այն բանի վկայությունն են, որ երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը: Էլ որտեղ գտնես այնպիսի «որակյալ» խորհրդարան, որի երկնած մտքերից կազմվի մտքի այսպիսի գոհար՝ «կոռուպցայի դեմ պայքարը մի բան է, որի այլընտրանքը պարգևավճարներն են»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Այսօր արդեն ԱՀԿ-ին անդամակցում է աշխարհի 194 երկիր:
«Արտակարգ դրության պայմաններում հանրության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում աճել է». Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի խոսքով՝ այս օրերին կտրուկ ավելացել է մշակութային հաստատությունների օնլայն էջերի հետևորդների քանակը, և դա՝ առանց գովազդի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, աշխարհում շուրջ 6 մլն բուժքրոջ և բուժեղբոր պակաս կա։
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:
Շնորհազարդ այս օրը ի խորոց սրտի Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությունն ենք հայցում մեր ողջ ժողովրդին և ձեզ ու ձեր ընտանիքներին, որպեսզի Տիրոջ օրհնության ներքո ապրեք խաղաղության մեջ, լինեք քաջառողջ ու երջանիկ և շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շինություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային մեր կյանքին:
Գեղարքունիքի մարզի համայնքներում кորոնավիրուսի դեմ պայքարի առաջնահերթ աշխատանքների ցանկում է ախտահանիչ միջոցառումների անցկացումը:
Այս պահին ուսուցիչների և աշակերտների՝ հեռավար ուսուցման գործընթացում առավել մեծ ներգրավվածություն ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 24.000 սարք. ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սրանք շատ հապշտապ հավաքված տվյալներ են, և նախարարությունը հիմա էլ ստանում է նման դիմումներ:
Նախ մինչ այդ ձեր ուշադրությանն եմ հրավիրում առաջին նկարին, որը երեկ նույնպես տեսել եք, մի տարբերությամբ, որ ավելացրել եմ ապրիլի 6-ի տվյալը, և ինչպես տեսնում եք կետը «գնաց իր տեղը», իսկ «հնարավոր է լավ լուրը»` կարմիր կետը, անիմաստ զրույց էր: Բայց գրելուս նպատակը սա չէ:
Այսօր Հայաստանում իրականացվում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ, որոնք մեծ վնաս են հասցնում կանոնավոր ուղևորափոխադրումներին, և արդեն կա քաղաքական որոշում՝ բոլորին տեղափոխել իրավական դաշտ, և սա հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրողներին ավելի կայուն լինել և իրենց միայնակ չզգալ:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի համայնքներում 211 կմ ճանապարհ հիմնանորոգվել է, որը կենսական նշանակության ունի հեռավոր մարզերի բնակիչների համար: Ընդ որում, հիմնանորոգված 211 կմ ճանապարհից 41 կիլոմետրը կատարվել է խնայված միջոցների հաշվին:
Ապրիլի 14-ին Արցախում կայանալիք նախագահական երկրորդ փուլի ընտրություններին «Միասնական հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը թեկնածուներից ոչ մեկին չի սատարի:
Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։
Ճիշտ է, ես պետական ապարատում երբեք չեմ աշխատել, բայց մասնավորում էլ գրեթե նույնն է. ավիացիոն մասնագետն այնքան բարձր է վարձատրվում՝ համեմատ երկրի միջինի, որ ինքը կարիք չունի` օրինազանցություն գործի կամ դրամաշորթություն կամ խաբեբայություն անի, կամ կոռուպցիայի մեջ թաթախվի։ Իր միակ խնդիրը կարիերայի ընթացքում հետևելն է իր պարտականությունների արագ, պատշաճ ու անթերի կատարմանը, որ գործատուի մտքով անգամ չանցնի իրեն գործից հանել։
ԱՄՆ-ն մուտք է գործել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ծանր շրջան:
«Կառավարությունը 2020 թվականի համար գերառաջնային է համարում կապիտալ ծախսերը, և մենք նախատեսում ենք ոչ միայն բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնել, այլև մեծացնել դրանց ծավալները»:
Նմանատիպ դեպքերը բացառելու, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման դեմ հետևողական պայքար մղելու և ծառայության շարքերը հանցավոր հակումներ ունեցող անձանցից ազատելու միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
2019 թվականի համար Կառավարության ծրագրով նախատեսված ժամանակացույցով նախանշված ծրագրերը՝ բոլոր ուղղություններով, կատարվել են, և կատարման արդյունքները կարող ենք համարել մոտ 90 տոկոսանոց:
Ապրիլի 6-ին, ժամը 22:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել են Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է կանանց Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
«Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով չեղարկում է բոլոր չվերթները մինչև ապրիլի 30ը ներառյալ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակվել էր կորոնավիրուսով, առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Դանիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում մտցված սահմանափակումներն աստիճանական մեղմելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ իր հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրած հարցին, որը վերաբերում է Վանաձորում տեղի ունեցած անհամաչափ թակացումներին, մասնավորապես՝ հացի թանկացմանը, նշելով, որ այսօր առավոտյան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ ՏՄՊՊՀ, նախագահը տեղեկացրել է, որ այդ հարցով զբաղվում են՝ հասկանալու համար հացի թանկացման պատճառները: