«Կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսենք». Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսենք: Մասնավորապես կառավարությունը մանրամասն բացատրի, թե ոնց ենք անելու: Ասեմ ինչ նկատի ունեմ:
Նախ մինչ այդ ձեր ուշադրությանն եմ հրավիրում առաջին նկարին, որը երեկ նույնպես տեսել եք, մի տարբերությամբ, որ ավելացրել եմ ապրիլի 6-ի տվյալը, և ինչպես տեսնում եք կետը «գնաց իր տեղը», իսկ «հնարավոր է լավ լուրը»` կարմիր կետը, անիմաստ զրույց էր: Բայց գրելուս նպատակը սա չէ:
Եվ այսպես:
Եթե մեր կառավարությունը չի ջոկել (եթե եմ ասում քանի որ սրա մասին չեն խոսում ու վստահ չեմ, որ գիտեն ինչ են անում), ասեմ որ այս արտակարգ դրության վիճակները աշխարհով մեկ կորերը հարթեցնելուն զուգահեռ նաև բժշկական հաստատությունների կարողությունները ընդլայնելու և հանրային կյանքի նոր կանոնակարգեր սահմանելու համար է: Այսինքն ժամանակ են շահում, որ այդ ամենը անեն: Որից հետո մարդիկ և տնտեսությունը պետք է վերադառնան, եթե չասեմ բնականոն, ապա առնվազն ինչ-որ աստիճան գործելու վիճակի:
Արտակարգ դրության մասին, որպես կորի հարթեցման և կարողություններ մեծացնելու միջոց, խոսել ենք, չկրկնվեմ: Միայն ձեր ուշադրությունը հրավիրեմ հաջորդ գծապատկերին, որտեղ Հարավային Կորեայի ու Հայաստանի կորերն են պատկերված: ՀԿ-ինը ցանկալի վիճակն է: Բայց այս ցանկալի վիճակով հանդերձ այստեղ շարունակվում են, նոր դեպքեր գրանցվել, և միաժամանակ տնտեսությունը աշխատում է:
Օրինակի վրա ներկայացնեմ ասելիքը: Եթե ինչ-որ պահի մեզ մոտ նույնիսկ կայուն օրական 50 նոր վիրուսակիր է գրանցվում և ենթադրենք դրանց քսան տոկոսը ծանր վիճակներն են, որոնց արհեստական շնչառության սարքեր և բուժում է անհրաժեշտ, ապա երկու շաբաթվա ընթացքում կունենանք այդպիսի 140 նոր հիվանդ, եթե համարենք նախորդ սկսած շրջանը դեռ ամբողջությամբ չի ավարտվել և թեկուզ կեսը դեռ մնացել են հիվանդանոցներում, ապա սրան գումարենք մի 70, վիճակը մի քիչ էլ վատ սցենարին մոտեցնելու համար ընդհանուր թիվը դարձնենք 300: Եթե բուժման տևողությունը երկու շաբաթ չէ, այլ մեկ ամիս կարող ենք այս թիվը համարել 600:
Այսինքն, եթե հասնենք այն վիճակին, որ մեր բուժհաստատությունները ցանկացած ՊԱՀԻ դրությամբ կարողանան 300-ից 600 հոգու ինտենսիվ բուժօգնություն ցույց տալ, իսկ ասենք մի 2,000-ից 4,000 հոգու էլ հեռակա օգնություն (գիտեք, որ ոչ բոլոր վիրուսակիրներն են հիվանդանոցում լինում), ապա կարող ենք հետզհետե վերադառնալ հանրային ակտիվ վիճակի, ԲԱՅՑ նոր կանոններով:
Ի դեպ, մեկ անգամ էլ շեշտեմ, որ վերոգրյալ թվերը ենթադրական են, և կարող են այլ լինել, սրանք գրել եմ ասելիքը պարզ ներկայացնելու համար:
Ասելիքը նա է, որ պետք է գտնել մեր առողջապահական համակարգի վիրուսին արձագանքելու կարողությունների օպտիմալ կառավարելի քանակը, որ կկարողանա կորի հարթեցումից հետո, վատ վիճակում հայտնված վիրուսակիրներին ծառայություններ մատուցել` առանց համակարգային լարվածության:
Սա անհրաժեշտ է, քանի որ վիրուսը ամբողջովին չի վերանալու և լինելու են նոր վիրուսակիրներ, և երկիրը չի կարող ամիսներով տանը նստել: Այս ընթացքում ինչքանով տեղյակ եմ ԱՆ կարողությունները մեծացնելու վրա աշխատանք էր տանում, մասնավորապես նախարարն ասում էր, նոր օդի սարքեր են պատվիրել, նշանակում է կարողությունները մեծացնելու փորձեր են արվում:
Հիմա վերևում նշված <<բայց նոր կանոնները>> մեկնաբանեմ, թե ինչ նկատի ունեմ: Դիմակ կրելը հանրային վայրում (նկատի չունեմ փողոցում ուղղակի բաց տարածության մեջ) գտնվելիս պետք է դառնա պարտադիր, և այն վայրերում, որտեղ մարդկային հոծ բազմություն է լինում, պետք է լինի խիստ հսկողություն:
Օրինակը բերեմ հանրային տրանսպորտի վրա: Հանրային տրանսպորտում` ավտոբուս, ինչպես ամբողջ ցիվիլ աշխարհում, պետք է մարդիկ մտնեն դիմացի մուտքից և վճարեն սկզբում:
Այս ընթացքում, վարորդը պետք է տեսնի անձը դիմակով է, թե` ոչ: Առանց դիմակ ներս չի թողնում: Ավելի խստացնելու համար, կարող եք մեկ հոգի հսկիչ դնել տրանսպորտի մեջ (նախկինից կհիշեք տոմսավաճառներ կային), որը ոչ թե տոմս կվաճառի այլ ջերմաչափում կանի և դիմակները կստուգի:
Սա գազելներին չի վերաբերվում, դրանք չեն կարող շահագործվել: Ի դեպ լավ ժամանակ է, որ Երևանի քաղաքապետարանը սկսի կատարել իր խոստումը այս մասով և նոր ավտոբուսները հետզհետե գնեն, թեկուզ և վարկով, գնելու ավելի լավ տարբերակների մասին չխոսենք, թեմայից չշեխվենք:
Նման կերպ բոլոր աշխատավայրերում մեկ հոգի հսկիչ ջերմաչափում անի ամեն օր, գրասեղանները միմյանցից հեռու դնեն, սահմանեն աշխատանքային հերթափոխեր գործարաններում, արտադրամասերում` աշխատավայրում միաժամանակ գտնվողների թիվը նվազեցնելու համար և ընդհանարպես մարդկանց շրջանում իրազեկում արվի ամեն օրվա ու ժամվա դրությամբ` հետևելու համակեցության նոր կանոններին: Ի դեպ, ասեմ Հարավային Կորեան, որ տանը նստած չէ, ու վիճակն էլ կառավարում է, նման քայլերի շնորհիվ է, ոչ թե ջիպիեսով մարդկանց հետևելու, որ մերոնք առաջին հերթին դա որդեգրեցին, որպես գործիք:
Ամփոփելով ուզում եմ ասել, որ ժամանկն է իմանալու ո՞րն է մեր բժշկական հաստատություների վիրուսի ծանր դեպքերին արձագանքելու կարողությունը, ի՞նչ էր ու ի՞նչ վիճակի բերվեց: Ե՞րբ է մոտավոր սպասվում, որ կունենանք այն օպտիմալ կառավարելի վիճակը, որի պարագայում կարելի կլինի վերսկսել հանրային ակտիվությունը (սա մեզնից է կախված, քանի որ կարողություն հզորացնողը մենք ենք): Այս դեպքում, որո՞նք են այն քայլերը, որ հնարավորություն են տալու հանրային արդյունավետ հսկողություն իրականացնել` մարդաշատ տեղերում դիմակ դնեն և հետևեն համակեցության նոր կանոններին:
Ի դեպ, այս առումով կարևոր է, որ շուկայում դիմակները բոլորին հասանելի լինեն: Գիտեմ, որ դիմակի ստանդարտը նոր է մշակվել (աբսուրդ է, որ մինչև հիմա չկար), այսինքն վերցվել ռուսներից, հետևաբար այս մասով հնարավոր կլինի շուկայում որակին հսկել, նաև արատադրություններ սկսել (եղածը մեծ նա չի)»:
Կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսենք: Մասնավորապես կառավարությունը մանրամասն բացատրի, թե ոնց ենք անելու: Ասեմ ինչ…
Gepostet von Hovhannes Avetisyan am Dienstag, 7. April 2020