Բաժիններ՝

«ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրել է, որ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում է նկատվել». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ իր հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրած հարցին, որը վերաբերում է Վանաձորում տեղի ունեցած անհամաչափ թակացումներին, մասնավորապես՝ հացի թանկացմանը, նշելով, որ այսօր առավոտյան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ ՏՄՊՊՀ, նախագահը տեղեկացրել է, որ այդ հարցով զբաղվում են՝ հասկանալու համար հացի թանկացման պատճառները:

«Ես տվել եմ համապատասխան հանձնարարություն, որպեսզի այդ թեմայով զբաղվեն: ՏՄՊՊՀ նախագահը նաև տեեկացրեց, որ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում է նկատվել: Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, մոնիտորինգ անել և այստեղ խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ անհիմն գործողություն և որևէ գնային շահարկումներ: Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում երեկվա դրությամբ 2 մլրդ 353 մլն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն է բախշվել իրավաբանական և ֆիզիկական անձանց. սա նշանակում է, որ այդ մարդկանց համար գումարն արդեն հասանելի է բանկային համակարգով, նրանց մի մասը գուցե արդեն ստացել են»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  ապրիլի 4-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վանաձորում հացը թանկացել է և այդ հարցով պետք է բաղվի ՏՄՊՊՀ-ն:

Գրառման տակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհևաբյանն էլ կես կատա, կես լուրջ գրել էր, որ փոխարինինչ ուտեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930