Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես երեկ, այնպես էլ՝ այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ուրախալի լուր կորոնավիրուսի վարակակիրների թվի նվազման վերաբերյալ. երկու օրվա կտրվածքով, մի դեպքում՝ ունենք վարակման 11, մյուսում՝ 20 դեպք:
Իրականում պետք է սպասել։ Չեմ կարծում, որ առաջին բաղադրիչի դեպքում այստեղ կլինի դրական պատասխան, որովհետև բոլորն էլ հասկանում են դրա երկարաժամկետ ռիսկերը և հասկանում են շատ լավ, որ Հայաստանն այսօր օբյեկտիվորեն ի վիճակի չէ աշխատել այս գազատրանսպորտային տիրույթում Ռուսաստանի հետ՝ բացառապես կոմերցիոն տրամաբանության շրջանակներում։
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր, թե վերջնականապես երբ պիտի մեծ պատիժների արժանանան դեղին մամուլի ղեկավարները, որոնք, տարածելով սուտ լուրեր, անպատիժ են մնում, և հորդորել էր խստագույն ձևով պատժել այն «ֆեյսբուքյան պրոֆիլի հեղինակներին», որոնք ողողված են Փաշինյանին և նրա ընտանիքին ուղղված հայհոյանքներով, վիրավորող ծաղրանկարներով:
Մարտի 17-21-ը ոստիկանության Մալաթիայի բաժնում մեքենաներից կատարված գողության վերաբերյալ երեք ահազանգ էր ստացվել:
2013թ. պայմանագիրը գազի գնագոյացման հետ կապ չունի, դա այլ խնդիրներ է կարգավորում՝ պայմանավորված «Գասպրոմ-Արմենիայի» հետ։ Ինչ վերաբերում է գազի գնագոյացմանը, ապա դա որոշվում է երկկողմ՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններով, հատկապես՝ դրա քաղաքական բաղադրիչով, հետևաբար՝ այս ուղղությամբ պետք է տարվեն հետևողական ու շարունակական բանակցություններ, որը կարող է և արդյունք տալ։
Հայաստանի Հանրապետության 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք։
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հակված է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»:
Հայաստանի կառավարությունը դեմ է, որպեսզի ՌԴ-ում գտնվող ՀՀ թվով 195 քաղաքացիները վերադառնան Հայաստան՝ պատճառաբանելով, որ չունեն կորոնավիրուսի թեստերի և մեկուսացման վայրերի անհրաժեշտ քանակ։
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի փոխանցմամբ՝ մարտի 13-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները Հայաստանի որոշ մարզերում իրականացրել են շրջայցեր՝ բացօթյա առևտուրը բացառելու նպատակով:
2019 թվականին նախատեսված է եղել 262 միլիարդ դրամի չափով կապիտալ ծախս, որից կատարվել է 192 միլիարդ դրամը. Այսինքն՝ 70 միլիարդ դրամով թերակատարվել է: Այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ այս տեղեկատվությունը հրապարակելով՝ նպատակ չունի արդարացնել կապիտալ ծախսերի համեմատաբար ցածր կատարողականը:
Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է:
2020թ. ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակաշրջանում իրականացրել է կորոնավիրուսի վարակի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված բազում աշխատանքներ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ազգային ժողովում ձևավորված Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի` երեկ ուղարկած հրավերին, և ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, ներկա կգտնվի հանձնաժողովի նիստին:
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
«Այդ խցերը շատ հարմար են դրա համար, ընդամենը պետք է վերանորոգել։ Եթե իմ ասածն անեին, ահագին կշահեին, մի քանի հարյուր հոգի պակաս կվարակվեր»,- ասաց Բագրատյանը։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբան մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:
Մոսկվայում ղարաբաղյան օրակարգի մասին այնքան էլ տեղեկացված չեն, այն հայտնի չէ, խոսքը մասնավորապես ներքին դինամիկայի մասին է: Ղարաբաղյան սյուժեն դիտարկվում է ավելի լայն համատեքստում` աշխարհաքաղաքական, ղարաբաղյան հակամարտության:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման 600 դիմակ է նվիրաբերել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին՝ աջակցելով նոր տիպի վարակի դեմ պայքարում հայաստանյան բուժանձնակազմի անվտանգ և պաշտպանված աշխատանքի ապահովմանը։
Վրաստանում վերջին մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 167 մարդու:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 89-ով՝ դառնալով 62 հազար 589:
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հույս ուներ նախագահական ընտրությունների առաջին փուլով լուծել մրցապայքարի խնդիրը, ուստիև քարոզարշավի վերջին օրերին պայքարում էր ամեն մի ձայնի համար: Ըստ էության, այս խնդիրը կարելի է փակել:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն 2019 թվականի ընթացքում իրականացրել է 1 հակամրցակցային համաձայնություն, ավարտվել է 11 գերիշխող դիրքի չարաշահման և 40 անբարեխիղճ մրցակցության վարույթ, կայացվել է 42 միլիոն դրամի տուգանք: 14 միլիոն վճարվել է 2019 թվականին, իսկ 40 միլիոնի տուգանք տեղափոխվել և վճարվել է 2020 թվականին»:
Ոստիկանն ասաց՝ համը հանեք, կտանենք համալիր. Մոսկվայից ժամանածները դժգոհ են մեկուսացման պայմաններից:
«Ասում են՝ սպիրտը թանկացել ա: Լուրջ, սպիրտը թանկացել ա: Բացեք Հարկային օրենսգրքի 88 հոդվածը, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, եթե իմ ասածը սխալ կլինի, պատրաստ եմ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից»,- Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ սրտնեղեց Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, թե իր ղեկավարած կառույցը չի աշխատում:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության: Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի […]
Ապրիլի 7-ի ցերեկը, 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին ՀՀ Կառավարության որոշման: