Բաժիններ՝

2020 թ. բյուջեում կկատարվեն փոփոխություններ՝ տնտեսական զարգացումների բացասական սպասումները զսպելու նպատակով պարտք վերցնելու համար. Ջանջուղազյան

2019 թվականի համար Կառավարության ծրագրով նախատեսված ժամանակացույցով նախանշված ծրագրերը՝ բոլոր ուղղություններով, կատարվել են, և կատարման արդյունքները կարող ենք համարել մոտ 90 տոկոսանոց:

Այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի շրջանակներում հանրային ֆինանսների կառավարման հաշվետվությունը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Խոսելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական նոր իրավիճակով պայմանավորված՝ հարկաբյուջետային քաղաքականության մեջ նոր փոփոխությունների մասին՝ Ջանջուղազյանն ասաց, որ սովորաբար այդ քաղաքականությունը միտված է եղել պարտքի կայունացմանը, սակայն ի հայտ եկած նոր կանոնները, որոնք տնտեսության համար ենթադրում են բացասական ռիսկեր, հիմք են տալիս պնդելու, որ հարկաբյուջետային քաղաքականությունը դառնալու է այն միակ գործիքը, որը պետք է մեղմի այդ բացասական ռիսկերը:

Ֆինանսների նախարարն անդրադարձավ նաև 2020 թվականի բյուջեի մասին օրենքում փոփոխությունների անհրաժեշտությանը և նշեց, որ անցյալ տարի, երբ բյուջեի մասին նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովին, հնարավոր չէր նախանշել այն զարգացումները, որոնք կան հիմա, ուստի հիմա պետք է փոփոխություն անել բյուջեում, փոխել, ինչպես պետական բյուջեի համար արդեն սահմանված դեֆիցիտի ներկայացված պահանջը, այնպես էլ՝ արտաքին պարտքի համար սահմանված մոտեցումները:

«Մենք մեր օրակարգում պահում ենք հարկաբյուջետային կանոնները, բայց դրա ներքո իրագործում ենք այն փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան պարտք ներգրավել և այդ պարտքն օգտագործել զսպելու համար տնտեսական զարգացումների բացասական սպասումները»,- ընդգծեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս