Կորոնավիրուսի տարածման հետ կապված մյուս եվրոպական երկրների համեմատ Հունաստանում իրավիճակն ավելի լավ է: Չնայած դրան, կառավարությունն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները և կրիտիկական առումով շատ կարևոր է համարում ապրիլ ամիսը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրություն է ստորագրել:
Վարշավայի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կնոջը տնից դուրս բերելու հարցում:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հնարավո՞ր է՝ զորակոչն ու զորացրումը հետաձգելու խնդիր առաջանա: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանն այս հարցին ի պատասխան՝ նշեց.
Դիմում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ համայն սփյուռքի բոլոր քաղաքական ուժերին, անտարբեր չմնալ այս զգայուն քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախում ընթացող խիստ վտանգավոր եւ կասկածելի գործընթացների նկատմամբ:
168.am-ն ավելի վաղ գրել էր, որ մարտի 26-ին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ հերթական դեպքի մասին էր ահազանգել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին. Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված, երբ բեռնափոխադրող ընկերությունները կրում են բազմաթիվ վնասներ, ի՞նչ քայլեր է իրականացնում Կառավարությունը վնասը փոխհատուցելու համար։
Գեղարքունիքի մարզի սոցիալապես անապով եւ խոցելի խմբերին առանձին կազմակերպությունների կողմից տրամադրվում է մարդասիրական անհատույց օգնություն՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը մեղմելու նպատակով:
Արարատի մարզում ընդհանուր առմամբ կա 173 կորոնավիրուսով վարակակիր, սակայն կա դեպքերի նվազման միտում։
168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ քննարկում է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև արտակարգ դրության ու գործող սահմանափակումների երկարաձգման հարցը:
Իրանում, ապրիլի 6-ի վիճակագրական տվյալների համաձայն, մեկ օրում կորոնավիրուսվ վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 274-ով։
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստեղծման օրվանից շարունակում է ստանալ տարբեր ահազանգեր քաղաքացիներից՝ կապված արտակարգ դրության իրավական ռեժիմի իրագործման և բժշկական օգնություն ստանալու հետ:
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԱԱԳԼ) գիտաշխատող Վաչիկ Խաչատրյանն ու ընկերներն օր ու գիշեր աշխատելուց հետո ախտահանիչ սարք են ստեղծել, որը, ինչպես իրենք են նշում՝ կօգնի բժիշկներին։ Նրանց փոխանցմամբ՝ սարքը կարելի է տեղադրել հիվանդանոցում ու իրականացնել տարբեր իրերի ախտահանում՝ բժշկական դիմակներ, խալաթներ և այլն։
Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ապրիլի 5-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում, ընդհանուր թվով 475 հանրային վայրերում։
Մեր տեղեկություններով, այսօր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ գրություն է ուղարկվել, որով ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:
Ապրիլի 6-7-ը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։
Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած փակ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հունիսի զորակոչը և զորացրումը հետաձգելու հարցին:
Վերջին օրերին որոշ լրատվականներում և հանրության տարբեր շրջանակներում քննարկում են արդեն մոտ մեկ տարի խորհրդարանում գործող ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի չներկայանալու փաստը։ Տարբեր շրջանակներ այս հարցին զուգահեռ՝ պնդում են այն թեզը, թե «Խաչատուրովը պահում է Սերժ Սարգսյանի թիկունքը», և դրանից բխեցնում հերթական անհեթեթ միտքը՝ «ըստ էության Սերժ Սարգսյանը ևս չի ներկայանա քննիչ հանձնաժողով»։
Ապրիլի 5-ին Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, որն անցել է երկրորդ փուլ, հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում ընտրողներին չմասնակցել Արցախի նախագահի երկրորդ փուլի ընտրություններին` պայմանավորելով այն կորոնավիրուսից բխող վտանգով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նյու Յորքում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության նոր դեպքերի ցուցանիշի փոքր-ինչ նվազեցում է նկատվում: Դա հույս է տալիս ասելու, որ, կարծես, վարակի տարածումը սկսում է դանդաղել:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիում նկատվում են կտրուկ թանկացումներ. «Թանկացել են կարագը, երշիկեղենը, ալյուրը, հացը, տեղական մակարոնը, իսկ ռուսական և իտալական մակարոնեղենի մասին էլ չեմ խոսում, ավելորդ է, թանկացել է նաև հնդկաձավարը, որը Գյումրիում երեկ արդեն՝ 750 դրամ, ոսպը, որը 600 դրամ էր, երեկ դարձել է 700 դրամ։ Թանկացել է նաև կաթնամթերքը, ձուն։ Էլ ի՞նչ մնաց։ Ես շուտով լուսանկարներով կհրապարակեմ։ Կառավարությունը պետք է այս ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Կան պատասխանատու կառույցներ, որոնք պետք է կատարեն իրենց աշխատանքը»։
Արցախում, այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Հայտնի է, որ պարտադրված հուզական ֆոնի վրա շատ մարդիկ առանց երկար-բարակ մտածելու՝ կարող են հավատալ և իրենց ենթագիտակցության մեջ ամրապնդել ցանկացած միտք և իրողությունների հետ աղերսներ չունեցող ցանկացած տեղեկություն:
Եվրամիությունը պետք է մտցնի նոր հարկել բյուջեն լցնելու, կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Անդրադառնալով որոշ ապրանքատեսակների մասով գրանցված գնաճին, Վարոս Սիմոնյանը վստահեցրեց, որ շուկան վերահսկվում է, և ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ամենօրյա մոնիտորինգ. «Հնարավոր է որոշ ապրանքների գների բարձրացում, բայց Կառավարությունն իրականացնում է այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը»,- ընդգծեց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: