Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու հանգամանքը.
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես է Կառավարության շենք մուտք գործում ԲԴԽ նախագահը:
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը պատասխանեց Վանո Սիրադեղյանի վերաբերյալ որոշ հարցերի․
«Գազպրոմ» ընկերության բաժնետերերի զուտ շահույթը 2019 թվականի վերջին 1.203 տրլն ռուբլի է կազմել, ինչը 17 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ, նշվում է ընկերության հաշվետվության մեջ, որը պատրաստվել է միջազգային ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ) համապատասխան:
Ապրիլի 29-ի ցերեկը, ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 62-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անընդունելի է համարում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի այն մեղադրանքները, թե ինքն իր ելույթներով հրահրում է քաղաքացիական և սոցիալական անհնազանդություն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթներով հրահրում է սոցիալական ու քաղաքացիական անկարգություն, երբ ասում է, թե՝ քաղաքացինե՛ր, բյուջեում փող կա, գնացե՛ք պահանջեք:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 14.00-ից մինչև ժամը 17.30-ը դադարեցվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի, Հրազդան քաղաքի «Վանատուր», «Ջրառատ», «Կենտրոն», «Մաքրավան» և «Վերին Աղբյուրակ» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
«Կառավարության ընդունած սոցիալական աջակցության ծրագրերով միայն դրամական աջակցություն է ստացել 380 հազար մարդ, իհարկե, չափերը տարբեր են, սակայն այդքան մարդ իր հաշվին գումար է ստացել, իսկ եթե սրան ավելացնում ենք նաև կոմունալ վճարները, թիվն ավելին է ստացվում: 1-ին միջոցառման շրջանակում շուրջ 300 ընկերություն է վարկավորվել՝ 21 միլիարդ դրամ»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էին նախորդ օրը Գավառում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված անձինք։
«Հայաստանի բոլոր նախագահները՝ և՛ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, շատ պինդ պոպոքներ են․ նրանց ոչ մի կալանք, ոչ մի հարցաքննություն, ոչ մի կեղծ հրապարակում չի կարող կոտրել։ Լավ կլինի, որ մարդիկ դա հասկանան»,- նման տեսակետ 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։
Մանրամասներ` գիշերը Նորատուսում տեղի ունեցած դեպքից. ՈւՂԻՂ
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 29-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 073-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 93 հազար 657:
ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում ապրիլի 25-ին հրապարակվել է ՀՀ ԱԳՆ հոդվածը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հայաստանի և հայ ժողովրդի ունեցած դերին:
«Այդ տեսակետում ոչ մի գաղտնիք գոնե բանակցողների համար չկա, որ գոյություն ունի քննարկվող փաստաթուղթ, այդ փաստաթուղթը քննարկվում է աշխուժորեն, և դրա հիմքը կարգավորման փուլային տարբերակն է։ Լավրովն անում է այն, ինչ մենք ենք պարտավոր անել մեզ լսող ժողովրդի հետ, մենք պետք է ազնվորեն ասենք՝ այո, այդ բանակցություններն ընթանում են»։
Ապրիլի 28-ին, ժամը 11.07-ին, Երևանի Խանջյան և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063-ի» 39-ամյա վարորդ Խաչատուր Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
«Բոյլերնայա» Telegram-ալիքը, հղում կատարելով ուժային կառույցներում սեփական աղբյուրին, հայտնել է, որ ապրիլի 25-ին ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգային ծխախոտների խմբաքանակ, գրում է «Նովիե իզվեստիա-ն։
«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է իր անցյալը մոռացության տալու համար։ Առհասարակ, և՛ իր շփումները, և՛ իր կապերը, առնչությունները։ Եվ ավելի ընդհանուր եթե նայենք, նկատվում է, որ նոր իշխանությունները հայկական ոգու, հայկական պետականության սկիզբը համարում են 2018թ․ ապրիլ-մայիսը»,- 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին:
Կար ժամանակ, տարիներ առաջ, մեր բոլորի ընդհանուր «հին Հայաստանում» 500 հոգի մի կոչով հավաքվում էր մահապարտ դառնալու՝ ճակատի ամենաթեժ կետում։ Գավառի դեպքից հետո պետությունը ամենակոշտ քայլերը պետք է անի՝ պաշտոնանկություններ, ձերբակալություններ։ Երկրորդ կարծիք չի կարող լինի։ Բայց ականը այլ տեղ է՝ այն ագրեսիայի, այն թշնամանքի մեջ, որը սկսվում է լայվից ու թափվում հասարակություն։ Այդ ականը ամեն օր, ամեն քայլափոխի կարող է պայթել։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով։
Հայաստանի համար երեկվա օրը կուլմինացիոն էր։ Տարբեր վայրերում և տարբեր ժանրերում կատարված իրադարձությունները վկայում են երկրի ներսում ահագնացող լուրջ ճգնաժամի մասին։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5 հազար 841-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 99 հազար 399:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանտ twitter-ի իր էջում անդրադարձել է Գավառում տեղին ունեցած արյունալի դեպքերին:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կա՛մ իրական արտակարգ դրություն և կարանտին սահմանեք, կա՛մ հանեք այն:
«Մեդիա պաշտպանը» հորդորում է Մանե Գևորգյանին մնալ իր լիազորությունների շրջանակում: Նման ձևակերպումներ կարող է միայն դատարանը թույլ տալ:
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։