«Հայաստանի բոլոր 3 նախագահները շատ պինդ պոպոքներ են․ լավ կլինի, որ դա հասկանան»․ Արա Սահակյան
«Հայաստանի բոլոր նախագահները՝ և՛ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, շատ պինդ պոպոքներ են․ նրանց ոչ մի կալանք, ոչ մի հարցաքննություն, ոչ մի կեղծ հրապարակում չի կարող կոտրել։ Լավ կլինի, որ մարդիկ դա հասկանան»,- նման տեսակետ 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։
Նա ընդգծեց՝ դա պետք է հասկանան բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե երեք նախագահներին հնարավոր է հավասարակշռությունից հանել․
«Այդ մարդիկ պատահական չեն դարձել նախագահ։ Մեր առջև կանգնած են ուժեղ անհատականություններ։ Կալանքը տղամարդուն ի՞նչ պետք է անի․ նրանք երեքն էլ տղամարդ են, և նրանցից որևէ մեկին կոտրել կալանքով, հարցաքննությամբ, կեղծ հրապարակումներով՝ անհնար է»։