Եթե այդ 100 միլիոն դրամը կա, ու մենք չենք բաժանում, ուրեմն ժողովրդի թշնամին ենք.  Բաբկեն Թունյան

«Կառավարության ընդունած սոցիալական աջակցության ծրագրերով միայն դրամական աջակցություն է ստացել 380 հազար մարդ, իհարկե, չափերը տարբեր են, սակայն այդքան մարդ իր հաշվին գումար է ստացել, իսկ եթե սրան ավելացնում ենք նաև կոմունալ վճարները, թիվն ավելին է ստացվում: 1-ին միջոցառման շրջանակում շուրջ  300 ընկերություն է վարկավորվել՝ 21 միլիարդ դրամ: 2-րդ միջոցառման շրջանակում վարկավորվել է 5000  հոգի. գյուղատնտեսական վարկերն են դրանք: 3-րդ միջոցառմամբ՝  400-ից ավելի ընկերություն, 5-րդ միջոցառման (աշխատավարձի ֆոնդի 20 տոկոսի փոխհատուցում) շահառու է դարձել 12 հազար ընկերություն. ընդհանուր շահառուների թիվը՝ 15000, 10-րդ միջոցառման շահառու է դարձել 3000 միկրոբիզնես. ընդհանուր շահառուների թիվը՝ 5700, 8-րդ միջոցառման մասով՝ 44 հազար տնտեսվարողների է աջակցություն տրվել»,- այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով Կառավարության իրականացրած ծրագրերից օգտվողների վիճակագրությունը, ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» այն հայտարարությանը, որ պետբյուջեում առկա է 100 միլիոն դրամ ու դա 100 հազարական դրամների տեսքով պետք է բաժանել քաղաքացիներին՝ Բաբկեն Թունյանն ասաց.

«Վաղը ցանկացած ժամի հրավիրում եմ Տնտեսական հարցերի հանձնաժողով, թղթով, գրիչով ու ցույց տալ այն 100 միլիարդ դրամը, որը կարելի է բաժանել ժողովրդին, որովհետև եթե կա, և մենք չենք բաժանում, նշանակում է՝ մենք մեր ժողովրդի թշնամին ենք, եկեք ապացուցեք: Էդ գումարն էս պահին բաժանելը քաղաքացիների շահերից կբխեր՝ եթե նայեք հարցին քաղաքական առումով: Իմ կարծիքով՝ որքան էլ քաղաքական շահերը գերակայեն, պետք չի ասել բաներ, որոնք քննադատության չեն դիմանում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս