Բա 5000 հոգու գազ ու լույս եք աջատել, չպահանջե՞ն՝ ասեն՝ միացրեք. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անընդունելի է համարում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի այն մեղադրանքները, թե ինքն իր ելույթներով հրահրում է քաղաքացիական և սոցիալական անհնազանդություն:
«Մենք մարդկանց ասում ենք՝ ժողովուրդ ջան, ունեն խնայողություններ, Կառավարությանն էլ ասում ենք՝ աջակցեք: Հիմա Կառավարությունն ասում է՝ չկա այդ փողը, դե թող ասի՝ ինչքան կա: Նախարարին ասում ենք՝ 100 միլիարդ չկա՞, ինչքա՞ն կա, քանի՞ տոկոսն եք պատրաստ ՀՆԱ-ի ծախսել, ասում է՝ չգիտեմ: Ես հասկանում եմ, որ պետք է ջղայնանաք, դա նորմալ է, երբ ասում եմ՝ մարդկանց փողերը հավաքել եք, դրել Կենտրոնական բանկում. հիմա բաժանեք, նորմալ է, որ պետք է ջղայնանաք: Բա 5000 հոգու գազ ու լույս եք աջատել, չպահանջե՞ն՝ ասեն՝ միացրեք, երեխեքը սովի են մատնվել, չպահանջե՞ն, արտագնա աշխատանքի գնացողները չեն կարողանում գնան, տանը նստած են, չպահանջե՞ն: Իշխանությունից պետք է պահանջեն, պատրաստ չե՞ք լինել իշխանություն, ասեք՝ պատրաստ չենք»,- ասաց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում