
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին գիշերը կանչել են Կառավարություն. եղել են ցուցումներ՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես է Կառավարության շենք մուտք գործում ԲԴԽ նախագահը:
Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ հստակ ցուցումներ են տրվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու համար:
Հանձնարարականներ են տրվել նաեւ իրավապահ մարմիններին՝ հստակ նախազգուշացումով, որ ցանկալի արդյունքը չապահովելու դեպքում կլինեն պաշտոնանկություններ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: