Բաժիններ՝

«Մի՛ կազմակերպեք հոգատարության, հոգածության և «ժողովրդի» մասին մտածելու և հոգ տանելու PR օպերացիաներ: Դրանց ձեր ընտրողներն այլևս չեն հավատում»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կա՛մ իրական արտակարգ դրություն և կարանտին սահմանեք, կա՛մ հանեք այն:

? Որովհետև ձեր ընտրողների մեծամասնությունը կորոնավիրուսին չի հավատում, հետևաբար նաև չի պաշտպանվում և պնդում է, որ ինքը գլոբալիստական դավադրության տեսության մասնագետ է և հաղթած ունի բոլորին:

? Որովհետև փաստացի արտակարգ և կարանտինային ռեժիմի ֆորմալ կողմերի ապահովումից բացի, այն գործնականում սպասվելիք արդյունք չէր կարող ապահովել և այլևս չի ապահովում: Փաստացի դրանք բնակչությանն աչալուրջ և անվտանգ պահելու որևէ ազդեցություն այլևս չեն թողնում: Դրանում համոզվելու համար բավական է դուրս գալ փողոց:

? Որովհետև երկրում այլևս չկա ո՛չ արտակարգ դրություն և ոչ էլ կարանտին, այլ կան սահմանափակումներ, որոնց բացասական ազդեցությունն այլևս մեծագույն տնտեսական և քաղաքական բեռ է դարձել ձեզ համար: Դրան գումարվում է ակտիվ կրիմինոգեն իրավիճակը, որը ևս ի ցույց է դնում արտակարգության թշվառությունը:

? Մի՛ կազմակերպեք հոգատարության, հոգածության և «ժողովրդի» մասին մտածելու և հոգ տանելու PR օպերացիաներ: Դրանց ձեր ընտրողներն այլևս չեն հավատում: Դուք ձեր «տաղանդավոր 11-12-13 ծրագրերով» և հետագա քայլերով ապացուցեցիք դրանց սնանկությունը:

? Շատ արագ մսխում եք ձեր լեգիտիմության ռեսուրսը: Արագ անցեք այն վերականգնելու անհաջող փորձերի մեկնարկին, քանի որ ձեր ընտրողի գրպանին եք կպել: Փաստացի նրանք կարող են անել ամեն ինչ, բացի գումար աշխատելուց, որովհետև չկա դրա հնարավորությունը:

? Տնտեսական դժվարություններից հանրային ընկալումների շեղման համար այլևս չեն փրկում ո՛չ «նախկիններ» օպերացիան, և ոչ էլ այլ մեղսագրման ենթակա «օբյեկտներն ու սուբյեկտները»: Արագ ապաբյուրոկրատացեք և սկսեք կա՛մ քայլել, կա՛մ ԱՅՈ-ի քարոզարշավ անել:

Հ.Գ. Ոչ ոք արտակարգ դրությունը և կարանտինը այդքան չի վայելում, որքան Հրայր Թովմասյանը))): Կարծում եմ ի հաշիվ իր պետական մտածողության, երկրորդ ռաունդին պետք է որ պատրաստ լինի և նորից ստանձնի «թիրախի» հին և բարի առաքելությունը: Ասեմ՝ ամեն ինչ նոր է սկսվում և գնալով հետաքրքրանալու միտումներ ունի, որտեղ քաղաքական և բնականոն օրինաչափություններից խուսափել կարելի է բացառապես ժամանակավորապես: Ցտեսություն հեղափոխական ռոմանտիզմ, ողջույն քաղաքական դիալեկտիկա»:

Կամ իրական արտակարգ դրություն և կարանտին սահմանեք կամ հանեք այն: ? Որովհետև ձեր ընտրողների մեծամասնությունը…

Gepostet von Vladimir Martirosyan am Mittwoch, 29. April 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս