«Հենց դա է պատճառը, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ անարդար եղանք բոլորս»․ Արա Սահակյան

168TV «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը պատասխանեց Վանո Սիրադեղյանի վերաբերյալ որոշ հարցերի․

Դուք կարո՞ղ է իմանաք՝ Վանո Սիրադեղյանը որտեղ է։

– Ես, իհարկե, չգիտեմ՝ նա որտեղ է, բայց ցանկանում եմ իրեն առողջություն, արևշատություն․․․

– Հիշո՞ւմ եք՝ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իշխանությունները վերադարձնեն Վանո Սիրադեղյանին։

Ինքը վառ անհատականություն էր։

– Բացի վառ անհատականությունը նախկին իշխանություններին մեղադրում էր, որ չեն բերում Վանո Սիրադեղյանին, հիմա ի՞նչն է իրեն խանգարում վերադարձնել։

Ես չգիտեմ՝ իրեն ինչն ա խանգարում, բայց ես գիտեմ, որ որևէ տեղ, եթե անգամ ենթադրենք, որ թույլ են տվել ինչ-որ սխալներ, եթե յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պետական գործիչ իր կատարած սխալների համար կրի այնպիսի տառապանքներ, ինչպես Վանոն է կրել այս տարիների ընթացքում, ապա մենք կլինեինք կատարյալ հասարակություն, կատարյալ պետություն։ Նա եղավ միակը, հենց դա է պատճառը, որ իր նկատմամբ անարդար եղանք բոլորս։

Տեսանյութեր

Լրահոս