Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում ընդունեց նաև մի որոշում, որով նախատեսվում է խթանել մի շարք նպատակային ուղղություններ՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, այծաբուծություն:
Մինչև այսօր կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման կառավարության 6 ծրագրով շուրջ 286 հազար շահառուի փոխանցվել է ավելի քան 12 մլրդ դրամի գումար: Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս թվի մեջ ներառված չէ կոմունալ վճարումների համար տրամադրված փոխհատուցման գումարը:
Մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը, ինչի հիմնական գրավականը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է: Վեցերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` նշելով, որ դա օրվա հրամայական է՝ հատկապես հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները:
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 7 հազար 99 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 106 հազար 498:
Նշված «արոտավայր» նշանակության հողատարածքում տեղադրվել են ալեհավաք կայաններ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հեղինակել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն այսօր ներկայացրեց Պետաիրավական հանձնաժողովի նիստում:
«2020 թվականի ապրիլի 30-ի դրությամբ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չեն վճարել 111.944 բնակիչ-բաժանորդ»: 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում ընդունեց որոշում, որով փոխհատուցման նոր չափեր կսահմանվեն զինծառայողների համար՝ 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու նպատակով կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց:
Ապրիլի 30-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից:
«Facebook»-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախազգուշացրել է ԱՄՆ-ում մտցված սահմանափակումները հապճեպ հանելու վտանգների մասին:
Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որի շրջանակում պետք է իրականացնեն ծառատունկ, գործընթացին կարող են ներգրավվել քաղաքացիներ, որոնք ամեն մի տնկած ծառի համար կվարձատրվեն 50 դրամով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ձորակ, Մեղրաձոր, Արտավազ և Փյունիկ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Եմենում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ:
Գժանոց է
«Երեկ ընտանիքիս հետ զբոսնում էի, փողոցում ահագին մարդ կար, և գիտեք, շատ դժվար է լինելու, որովհետև ակնհայտ է, որ ասված պայմաները չեն պահպանվում, և եթե մենք մեր քաղաքացիների վարքագծային կանոնները պահպանելուն չհասնենք, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու»:
Եթե անձանց առողջությանը վտանգ է սպառնում, ոստիկանությունը պարտավոր է զենք կիրառել, սակայն ոստիկանն այսօր չգիտի՝ համապատասխան գործողություններ իրականացնելուց հետո կպատժվի, թե չէ:
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման բացասական իմաստով ռեկորդային թիվ՝ ունենք վարակի 134 դեպք:
Հայաստանի Հնարապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել տարածվող տեղեկությունների վերաբերյալ, թե ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։
Ապրիլի 30֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի:
Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:
«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք, ապաքինվել է ևս 29 մարդ:
Լրատվական գործունեություն իրականացնողների համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններն այսուհետ հասանելի կլինեն անվճար հիմունքով:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ. Օրակարգի 43 հարցից 35-ը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի:
Ապրիլի 28-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Արմինե Խաչատրյանը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 220 հազար 969:
Այվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը բարի լուր է հայտնել:
Ապրիլի 29-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Բայրոն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ապրիլի 29-ին, ժամը 16:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Ապրիլի 29-ին, ժամը 17:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: