Բաժիններ՝

«Գազպրոմ»-ի բաժնետերերի զուտ շահույթը նվազել է 17 տոկոսով

«Գազպրոմ» ընկերության բաժնետերերի զուտ շահույթը 2019 թվականի վերջին 1.203 տրլն ռուբլի է կազմել, ինչը 17 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ, նշվում է ընկերության հաշվետվության մեջ, որը պատրաստվել է միջազգային ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ) համապատասխան: Մեկ տարվա ընթացքում այս ցուցանիշը նվազել է 253.383 միլիարդ ռուբլով (1.456 տրիլիոն ռուբլի էր կազմում), փոխանցում է ՌԲԿ-Ն:

Գազպրոմի տարեկան վաճառքներից եկամուտները 7.66 տրիլիոն ռուբլի են կազմել (մինուս 7 տոկոս` նախորդ տարվա համեմատ), այդ թվում նաեւ 3.8 տրիլիոն ռուբլի` գազի վաճառքից (մինուս 12 տոկոս): Ընկերությունում շահույթի նվազումը բացատրել են, նախեւառաջ, Եվրոպա եւ այլ երկրներ վաճառված գազի ծավալի նվազմամբ (4 տոկոսով կամ 10.9 միլիարդ խորանարդ մետրով) եւ դրա գների անկմամբ (միջինում 12 տոկոսով` ռուբլով եւ 15 տոկոսով` դոլարով): Մեկ տարվա ընթացքում գազի վաճառքը «Գազպրոմին» բերել է.

• Ռուսաստանում` 970.913 միլիարդ ռուբլի (+2 տոկոս),

• նախկին ԽՍՀՄ երկրներում` 356.102 միլիարդ ռուբլի (+2 տոկոս),

• Եվրոպայում եւ այլ երկրներում` 2.49 տրիլիոն ռուբլի (մինուս 16 տոկոս)

«Գազպրոմի» զուտ պարտքը տարվա ընթացքում աճել են 5 տոկոսով կամ 153.444 միլիարդ ռուբլիով եւ 3.168 տրիլիոն ռուբլի է կազմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս