Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը լրագրողներիի հետ զրույցում խոսելով երեկ կատարված միջադեպի մասին՝ հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մի 15 հոգի՝ Նորատուսից ու Գավառից, ձերբակալվել են։ Նա հայտնել է, որ տեղյակ է, որ ինչ-որ մարդկանց նաև Երևանից են ձերբակալել։ Բայց չգիտի, թե ում են ձերբակալալել կամ, թե ում են ազատ արձակել։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմանը, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փայաբաժինն ինքն է գնել, հերքել է այդ տեղեկությունը:
Տիկին Գևորգյանին, պատվերը իջեցնողին և պատվերը կատարողին ցանկանում եմ հիշեցնել՝ որ դատախազությունն անկախ պետական մարմին է, որ ենթակա չէ գործադիր իշխանությանը, ներառյալ՝ Նիկոլ Փաշինյանին և նրա խոսնակին։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 154 հազար 442:
Ո՞րն էր խոսնակի հայտարարությունների (Փաշինյանի հանձնարարականի) երեկվա իրական դրդապատճառը։ Պատասխանը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը երկրի իրական խնդիրներից։ Սա ծանոթ ձեռագիր է, որը մեկ անգամ չէ, որ կիրառվել է այս երկու տարիների ընթացքում։ Նայելով նման դսևորումների ժամանակագրությանը, դժվար չէ նկատել, որ ամեն անգամ, բարդ իրավիճակներում հայտնվելիս, այդ մարդը դիմում է նույն գործելաոճին՝ ստեղծում կեղծ թիրախներ, սլաքներն ուղղում այլոց դեմ։
Բանկային համակարգի գործունեության տեսանկյունից նշված օրենքի նախագծի շրջանակում հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ներկայացված որոշ կարգավորումներ բանկային ոլորտում կարող են առաջացնել բնականոն գործունեությունը խաթարող ռիսկային իրավիճակներ:
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»:
Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ինքնաթիռ է կալանավորվել, որով Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ է տեղափոխելիս եղել Աֆղանստան։ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս միջադեպը սպառնում է վերածվել հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի։
Նորատուսի գյուղապետը մանրամասներ է ներկայացնում երեկվա միջադեպից. ՈւՂԻՂ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 119 քաղաքացի և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 ուկրաինացի:
ԲԴԽ լրատվական ծառայության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի շարք լրագրողներ կապվել են ինձ հետ և խնդրում են մեկնաբանել վերջին մեկ ժամվա ընթացքում մամուլում ակտիվորեն տարածվող տեղեկությունը, թե իբր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և ցուցումներ տվել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա հարսնացու Քերի Սիմոնդսը տղա են ունեցել:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբերը գործուղվել են Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ, ինչպես նաև ոստիկանության բաժիններ։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում բացահայտվել են հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ:
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն է:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2020թ. առաջին եռամսյակում եղել է դրական տնտեսական ակտիվություն.
«Դեռ վաղ է խոսել գյուղմթերքի մթերման հետ կապված հնարավոր հարցերի մասին, բայց չնայած, որ դեռ վաղ է խոսել, մենք հենց այսօր ենք շարունակում քննարկումներն այն հարցերի շուրջ, թե ինչ պոտենցիալ խնդիրներ կարող են առաջանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«ԱԺ արտահերթ նիստի ժամանակ շատ քննադատվեց ընդդիմության պոպուլիզմը, մինչ այդ իշխանությանն էին մեղադրում պոպուլիզմի մեջ։ Ընդդիմության համար թույլատրելի է պոպուլիստ լինելը, իշխանության համար՝ ոչ»,- 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, հարձակվողների թիվը եղել է մի քանի հարյուր, սա կոնկրետ քննությամբ կպարզվի: Այս հանցագործությունը ծնող պատճառների վերաբերյալ պատասխանը կտա քննությունը, հետագայում պարզ կդառնա, թե ինչի հետևանքով է առաջացել, ովքեր ինչ դերակատարումներ են ունեցել, և այլն»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե երեկ Նորատուսում տեղի ունեցած միջադեպն ինչի՞ հետևանք է և ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել:
Գավառում արձակված կրակոցների միջադեպում Պաշտպանության նախարարության համակարգի, ներառյալ՝ Ռազմական ոստիկանության որևէ ծառայող կամ աշխատակից չի եղել:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձել է երեկ Նորատուսում տեղի ունեցած միջադեպին և թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»:
«Այդ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո նրանք նույնպես կարող են որակվել՝ որպես կառավարության աջակցության շահառուներ։ Մենք, իհարկե, դրա վերաբերյալ մանրամասներ կհրապարակենք անմիջապես այն բանից հետո, երբ որոշումն ուժի մեջ կմտնի»։
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև։ Կառավարության ամառանոցում տեղի ունեցած գինարբուքից հետո, Ավինյանի ու Նավակ Ճոճողի վեճն այնքան է թեժացել, որ բանը հասել է բռունցքներին։ Նավակ Ճոճողը իրեն բավական ագրեսիվ է պահել։ […]
Մարտի մեկի գործով մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների: Նա մի քանի օր մնալու է հիվանդանոցում, հետազոտության արդյունքներից ելնելով՝ պարզ կլինի, թե որքան պետք է շարունակի բուժումը: Այս մասին Factor.am-ին փոխանցել է Ռ․ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագիծն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 101 կողմ և 17 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»:
Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ապրիլի 28-ին գրել էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
14-ամյա Գարիկ Սարգսյանը որոնվում է որպես անհայտ կորած:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությանը՝ դա կապելով դատական համակարգում, Սահմանադրական դատարանում փոփոխություններ չիրականացնելու իշխանության անվճռականության հետ: