
«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են փոխանակել պաշտպաններին

«Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել կազմը «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուի ձեռքբերմամբ:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «կապտանռնագույնները» ցանկանում են փոխանակել իրենց պաշտպան Նելսոն Սեմեդուին Կանսելուի հետ:
Կանսելուն «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է դարձել 2019 թվականի ամռանը: Նա Պեպ Գվարդիոլայի թիմին միացավ «Յուվենթուսից»՝ Դանիլոյի գործարքի շրջանակներում:
Անգլիայի 2019/20 առաջնությունում Կանսելուն մասնակցել է 11 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ:
Սեմեդուն Իսպանիայի 2019/20 առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը