Բաժիններ՝

«Ժողովրդագրական խնդիրներից բխող ՌԴ-ի` ԱՊՀ երկրներից միգրանտների ուղղությամբ տարվող քաղաքականության փոփոխություն առաջիկայում չի լինի». Տաթևիկ Բեժանյան

Որքանո՞վ է համաճարակային ճգնաժամն աշխարհում ազդելու միգրացիոն գործընթացների վրա, արտագաղթի և ներգաղթի ցուցանիշների: Եվ նաև այն քաղաքականության վրա, որն ավելի վաղ մշակել էր Ռուսաստանը` հիմք ընդունելով ԱՊՀ երկրների, այդ թվում` ՀՀ-ում տիրող իրավիճակը` փորձելով լուծել սեփական ժողովրդագրական խնդիրները: Այսինքն` վարել բարենպաստ քաղաքականություն՝ ԱՊՀ երկրներից միգրանտների հետ կապված:

168.am-ի զրույցում այս առնչությամբ «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, շահերի պաշտպան Տաթևիկ Բեժանյանն այս պահին դժվարացավ որևէ բան ասել համաճարակային ճգնաժամի` միգրացիոն գործընթացների վրա ազդեցության մասով, բայց մի բան հստակ է` առաջիկայում ՌԴ-ի քաղաքականության մեջ այս առումով որևէ էական փոփոխություն չի լինի:

«Գուցե մի փոքր հետաձգեն, բայց դեմոգրաֆիական խնդիրները լուծելու համար նրանց անհրաժեշտ է խրախուսել իմիգրացիան, բնական ճանապարհով չեն կարող լուծել այդ հարցը: Այլ հարց է, թե ճգնաժամից հետո ինչ տնտեսական վիճակում կլինեն ՌԴ-ն, այն ոլորտները, որոնցում հիմա ներգրավված են մեր միգրանտները, ինչ ճակատագիր կունենան: ՌԴ-ի տնտեսական վիճակի փոփոխությունները միշտ էլ ուղիղ ազդեցություն են ունեցել մեր երկրից արտագաղթի, ավելի ճիշտ` աշխատանքային միգրացիայի տեմպերի վրա: Սակայն սա նշանակում է նաև` ուղիղ ազդեցություն երկիր մտնող տրանսֆերտների և բնակչության կենսամակարդակի վրա»,- շեշտեց Բեժանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս