
Գյումիրում տղամարդը, կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, քացախաթթվի լուծույթ է խմել. News.am

Գյումրի բժշկական կենտրոն այսօր՝ ապրիլի 11-ին, տեղափոխվել է 66–ամյա տղամարդ, որը կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, քացախաթթվի լուծույթ է խմել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ տղամարդն ասել է, որ վերջերս է վերադարձել ՌԴ-ից. «Բժիշկներին ասել է, որ մարտի 28-ին է Ռուսաստանից եկել եւ տանը մեկուսացված է եղել, իրեն վատ է զգացել, կարծելով, որ կորոնավիրուս է, խմել է քացախաթթվի էսենցիա, մտածելով որ դա կօգնի»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: