
«Կորոնավիրուսային մտորումներ փաստաբանից». Հայկ Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԿՈՐՈՆՈՎԻՐՈւՍԱՅԻՆ ՄՏՈՐՈւՄՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԻՑ.
Չեմ քաղաքականացնում, զուտ մասնագիտական տեսանկյունից հիշեցնում եմ: Խորհրդային ժամանակաշրջանում կար մի փուլ, երբ արդեն երկիրն այնքան էր դեմոկրատացել (շատ պայմանական ասած), որ հրաժարվել էր ստալինյան ռեպրեսիաներից, սակայն դեռ այնքան չէր դեմոկրատացել, որպեսզի թույլ տար այլախոհությունը: Այդ փուլում բացահայտ այլախոհների հետ վարվում էին հետևյալ ձևով. նրանց մոտ «հայտնաբերում էին» հոգեկան հիվանդություն և տեղափոխում էին հոգեբուժարան, որտեղ այնպես էին «բուժում», որ դարնում էր սուսուփուս, ինքնամփոփ և անջատված մեկը, կամ էլ չէր դիմանում և մահանում էր»: