
ՊՍԺ-ն կարծում է, որ ճգնաժամի պատճառով ոչ ոք չի կարողանա գնել Նեյմարին

Նեյմարը մրցաշրջանի ավարտին կարող է մնալ ՊՍԺ-ում:
Փարիզյան ակումբը կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով թիմերից ոչ մեկը չի ունենա բավարար միջոցներ բրազիլացուն գնելու համար, հայտնում է Mundo Deportivo-ն:
2017թ. ամռանը Նեյմարի համար ՊՍԺ-ն «Բարսելոնային» վճարեց 222 միլիոն եվրո, իսկ այժմ կատալոնացիները ցանկանում են վերադարձնել հարձակվողին:
Միևնույն ժամանակ, Նեյմարը տարեկան վաստակում է 31.6 միլիոն եվրո. սա երրորդ ցուցանիշն է աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողների մեջ՝ Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից հետո:
Transfermarkt-ը Նեյմարի շուկայական արժեքը գնահատում է 128 միլիոն եվրո:
ՊՍԺ-ի հետ նրա պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2022 թվականի հունիսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը