
««Լիվերպուլն ունի լավագույն հարձակումն աշխարհում, և ինձ դժվար է ընդունել դա»․ Ռունի

«Դերբիի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունին խոսել է «Լիվերպուլի» հարձակման գծի մասին։
«Գրոհների ավարտը հաճախ կախված է լավ համակարգված աշխատանքից առջևի գծում, իսկ «Լիվերպուլի» հարձակողական եռյակն իդեալական օրինակ է:
Սալահը և Սադիո Մանեն խորություն են հաղորդում՝ հակառակորդին ստիպելով նահանջել:
Իակ Ֆիրմինիոն թույլ է տալիս ներքև իջնել գնդակի համար, կենտրոնական պաշտպանները հանգստանում են, և հանկարծ անհավատալի արագությամբ երկու այլ խաղացողներ անկյունագծով տեղափոխվում են հարձակման գոտի:
Սա հիշեցնում է ինձ այն մասին, թե ինչպես էր խաղում «Ռոման», երբ Տոտտին խաղում էր լավագույն տասնյակի դիրքում։
««Լիվերպուլն» ունի լավագույն հարձակումն աշխարհում, և ինձ դժվար է ընդունել դա»,- գրել է Ռունին The Times-ում:
Սիրարփի Աղաբաբյան