Բաժիններ՝

«Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում». Հայկ Մելիքյան

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայկ Մելիքյանի կենդանի կատարումների ներքո: Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իր ելույթի վերաբերյալ:

«Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Գիտե՞ք, անընդհատ մի միտք էր ծագում նվագելիս․ «Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին… Բոլոր կատարումներս նվիրում եմ նրանց հիշատակին՝ որպես երախտիք ու խոնարհում»,-նշել է երաժիշտը:

Մելիքյանն ապրիլի 25-ին հանդես է գալու առցանց բարեգործական մենահամերգով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, և համերգի տոմսերից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միությանը։

Առցանց համերգին հնչելու են Բախի, Մոցարտի, Շոպենի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Գուրջիևի և Դելալյանի ստեղծագործությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս