Բաժիններ՝

«Ռեալը» պլանավորում է վերսկսել  մարզումները մայիսի 4-ից

«Ռեալը», հնարավոր է, շուտով վերսկսի մարզումները: Marca-ի փոխանցմամբ, «Ռեալը» նախատեսում է վերսկսել ամբողջական մարզումները մայիսի 4-ին: Դրանք կանցկացվեն «Վալդեբեբաս» ակումբի բազայում:

Նշվում է, որ ակումբը հատուկ նախազգուշական միջոցներ կձեռնարկի. Նախ` «Ռեալի» բոլոր խաղացողները թեստեր կանցնեն կորոնավիրուսի համար, իսկ մարզումներից հետո նրանք պետք է որքան հնարավոր է՝ շուտ գնան տուն, որպեսզի հնարավոր լինի նվազագույնի հասցնել կապերը բազայի և ակումբի աշխատակիցների հետ:

Հիշեցնենք, որ «Վալդեբեբասում» գտնվող բազան փակվել է մարտի 12-ից, երբ «Ռեալի» բասկետբոլի խաղացողներից մեկի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս:

«Ռեալը» երկրորդ տեղում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ հետ մնալով առաջատար «Բարսելոնայից» երկու միավորով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930