Բաժիններ՝

Ուկրաինայի պատգամավորները տեսաուղերձով են հանդես եկել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն ապրիլի 24-ին ֆլեշմոբ են սկսել և տեսաուղերձ են ձայնագրել ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում է տեղադրել Գլխավոր Ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան, ով նաև «Ուկրաինան հիշում է» խորագրով ֆլեշմոբի հեղինակն է։

Ուղերձի սկզբում Վոլոդինան հիշեցնում է, որ ապրիլի 24-ը ցավի ու վշտի օր է, այն օրը, երբ ողջ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին։ Տեսանյութում 24 ժողովրդական պատգամավոր միանում է երկրի տարբեր կետերից և ընդգծում՝ Ուկրաինան հիշում է։

Վոլոդինան ասել է, որ այսպիսով ժողովրդի կողմից ընտրվածները հայտնել են իրենց սոլիդարությունը հայ ազգին։

https://www.facebook.com/daria.volodina.1426/videos/229305701747188/?t=0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս