Մենք հիշում ենք, բայց պահանջատեր լինելու համար կամք և ուժ է պետք․ Վլադիմիր Գասպարյան
Այսօր նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն։ Analtiik.am-ի լրագրողին հաջողվեց մի քանի հարցի շուրջ զրուցել Գասպարյանի հետ։
Գասպարյանը նշեց, որ Եռաբլուր այցի նպատակն է ցույց տալ ավագ թոռանը և կրտսեր տղային , թե որտեղ են պահանջատերերը հանգչում․
«Եռաբլուրը մեր պահանջատեր տեսակի հանգչելու տեղն է: Էն հրեշտակ պահապաններին՝ միլիոն ու կեսանոց, որոնք երկնքում են, միացել են այս պահանջատեր տղաների հոգիները, որոնք նույնպես երկնքում են: Իրենք սրբացած են՝ անկախ նրանից սրբադասված են, թե՝ ոչ, որովհետև էս տղաները պահանջատերերն են, էս տղաները կասեցրեցին 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբի եղեռնը, էս տղաներն իրենց արյունով շաղախեցին, պարարտացրեցին էն հողը, որի վրա մենք կանգնած ենք: Դրա համար էլ այսօր այստեղ եմ»:
Գասպարյանը նաև նշեց, որ մենք հիշում ենք, բայց պահանջատեր լինելու համար կամք և ուժ է պետք․
«Պահանջատեր լինելու համար պետք է առաջին հերթին նվիրյալ լինես: Սա է այսօրվա դասը երիտասարդներին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: