Սերգեյ Բագրատյանն առաջարկում է արտաքին պարտքի սպասարկումը 1 տարով հետ շպրտել, Ջանջուղազյանը դեմ է՝ ձեռնտու չէ
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանը կարողանում է օգտվել ֆորսմաժորային իրավիճակի հնարավորություններից, և միջազգային իրավունքի պրակտիկայում անհաղթահարելի ուժը Պետությունը միջազգային պարտավորություններից ազատող հանգամանք է, այսինքն՝ Հայաստանը կարող է օգտվել այդ հնարավորությունից՝ ՀՀ արտաքին պարտքի տարեկան սպասարկման ծավալը մեկ տարով նետել հետ:
Հարցին ի պատասխան՝ նախարար Ջանջուղազյանը նշեց, որ վստահ չէ, որ պարտքի կառավարման տեսակետից առանձին վերցրած սուբյեկտի պարտքի սպասարկումը երկարաձգելու նախաձեռնությունը պարտք տվողի կողմից կարող է գնահատվել՝ որպես համարժեք քայլ:
«Եթե խոսքը վերաբերեր միայն միջազգային կազմակերպություններին, այս տեսակետից, գուցե, այո՛, դա դրական դիտվեր, բայց քանի որ Հայաստանը պլանավորում է ապագայում դառնալ դոնոր կազմակերպություն, և դրան ուղղված քայլն է այն, որ միջազգային ֆինանսական քարտեզի վրա մենք այլևս անհայտ չենք, պարտքի սպասարկման հետաձգումը ձեռնտու չէ»,- ասաց Ջանջուղազյանը՝ նշելով, որ ներդրողների տեսակետից ևս արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելը ձեռնտու չէ:
Մանրամասները՝ տեսանյութում