Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Շահեն Մկրտչյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Շահեն Մկրտչյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի պատմաբան, մշակութային եւ հասարակական գործիչ Շահեն Մկրտչյանի մահվան մասին:
Շահեն Մկրտչյանն իր ողջ կյանքը նվիրաբերել է հարազատ Արցախին, ապրել է նրա հոգսերով, ուսումնասիրել է հարազատ երկրամասին, պատմությանն ու մշակույթին վերաբերող տարբեր հարցեր՝ ստեղծելով արժեքավոր աշխատություններ:
Պետությունը բարձր է գնահատել Շահեն Մկրտչյանի գործունեությունը։ Նա պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»: