Մարտակերտի շրջանի 3 համայնքներում հանվել են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները
ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 28-ի N 10 որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 14-ի N 5 որոշման մեջ: Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից:
Մասնավորապես, հանվել են N 5 որոշմամբ սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում:
ℹ️ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 28-ի N 10 որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 14-ի N 5…
Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Dienstag, 28. April 2020