Բաժիններ՝

10 ֆիլմ, որոնք կարելի է անվերջ դիտել

Նրանց համար, ովքեր փնտրում են՝ ինչ դիտել ինքնամեկուսացման ընթացքում։

1․ «Ֆորեսթ Գամփ» (1994)

ԱՄՆ-ի նախագահների փոփոխությունը, Վիետնամում և Ուոթերգեյթում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև այս ֆիլմում այլ պատմական իրադարձություններ ցուցադրվում են Ալաբամա նահանգի IQ 75-ով մի տղամարդու աչքերով, որի միակ ցանկությունն է վերամիավորվել մանկության սիրո հետ։

Կարդացեք նաև

2. «Հարի Փոթեր» (2001-2011)

Ութ ֆիլմերի շարք՝ Հարի Փոթեր անունով մի տղայի մասին, որը հանկարծակի պարզում է, որ հրաշագործ է և գնում է կախարդության և կախարդների դպրոց` Հոգվարթս: Ավելի ուշ պարզվում է, որ նրա ծնողները սպանվել են բոլոր ժամանակների ամենահզոր և մթին հրաշագործի կողմից, և միայն Հարրին է կարողանում հաղթել նրան, իհարկե, ընկերների օգնությամբ:

3. «Սկիզբը» (2010)

Քրիստոֆեր Նոլանի ֆիլմը պատմում է Դոմինիկ Կոբի պատմությունը, ով զբաղվում է լրտեսությամբ՝ յուրահատուկ տեխնոլոգիայով։

Պրոֆեսիոնալ լրտեսները օգտագործում են հատուկ հնարքներ չափազանց կարևոր տեղեկություններ ձեռք բերելու համար, նրանք դա անում են մտնելով այլ մարդկանց երազների մեջ, որը կոչվում է «ներածում»: Ֆիլմում մեծ նշանակություն է կրում այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մի քանի մարդկանց մտնել նույն երազի մեջ:

4. «Մատրիցա» (1999-2003)

Հաքերն անսպասելիորեն պարզում է, որ ծանոթ աշխարհը իրականում ոչ այլ ինչ է, քան սիմուլյացիա, և մարդկությունը վաղուց արդեն հայտնվել է մեքենաների ձեռքում: Նա միանում է մարդկանց վրա Երկիր գերիշխանությունը վերականգնելու դիմադրությանը:

Մատրիցայի աշխարհը մի պատրանք է, որը գոյություն ունի ի շնորհիվ մարդկան հավերժական քնի։ Մատրիցան ապագայի մի ցուրտ աշխարհ է, որտեղ մարդիկ որպես համակարգչային համակարգերի մարտկոցներ են ծառայում։

5. «Վերադարձ դեպի ապագա» (1985-1990)

Երեք մասից բաղկացած գիտաֆանտաստիկ ֆիլմ ժամանակի մեջ ճանապարհորդության մասին, որում պատկերված են ամերիկյան Հիլլ Վելլի փոքրիկ քաղաքի և այնտեղ բնակվող մի քանի ընտանիքների այլընտրանքային իրականությունը։

Ավագ դպրոցի 17-ամյա աշակերտ Մարտի Մաքֆլին 30 տարի ճանապարհորդում է անցյալում իր ընկերոջ ՝ Դոկ անունով մի խելագար գիտնականի հավաքած ժամանակի մեքենայի մեջ: Այնտեղ նա հանդիպում է իր երիտասարդ ծնողներին, և նրա գործողություններից է կախված, թե արդյոք նա կշարունակի գոյություն ունենալ իր ժամանակում։

6. «Մատանիների տիրակալը»

Ֆիլմերի եռերգությունը պատմում է հոբիթ Ֆրոդոյի մասին, որը կախարդի, էլֆի, հոբիթների և թզուկների խճճված ընկերակցությամբ գնում է երկար ճանապարհորդության ՝ քանդելու ուժի օղակը և փրկելու Միջին երկիրը մութ տիրակալ Սաուրոնից:

«Մատանիների տիրակալը» հանդիսանում է համաշխարհային կինոյի ամենամեծ նախագծերից մեկը։ Նրա իրականացումը տևել է 8 տարի: Յուրաքանչյուր ֆիլմ ունի իր ընդլայնված տարբերակը, որը դուրս է եկել DVD տարբերակով՝ օրիգինալ ֆիլմից մեկ տարի հետո: Ֆիլմերը հետևում են գրքի սյուժեին, բայց բաց են թողնում որոշ դրվագներ:

7. «Ինտերստելլար» (2014)

Քրիստոֆեր Նոլանի մեկ այլ հանրաճանաչ կինոնկարը պատմում է մի խումբ տիեզերագնացների մասին, որոնք ճանապարհորդում են տարածաժամանակային թունելով` փորձելով գտնել մարդկանց համար հարմար մոլորակ, որպեսզի մարդկությունը կարողանա գոյատևել:

8. «Մարտական ակումբ» (1999)

Ֆիլմը կրկնեց Չակ Պալանիկի վեպի հաջողությունը։

Սյուժեի հիմքում ընկած է հերոսը, որը տառապում է անքնությամբ։ Բացի սրանից նրա հիվանդության պատճառներից մեկը նրա դժգոհությունն է, թե ինչպես է հասկացվում տղամարդկություն բառը ամերիկյան մշակույթում։ Հետևելով իր բժշկի խորհրդին` նա սկսում է հաճախել տարբեր հիվանդություններից տառապող հիվանդների աջակցման խմբակ, որից հետո անքնությունը նահանջում է։ Սակայն որոշ ժամանակ անց այս մեթոդը դադարում է գործել։ Այս ամենը հաղթահարելու ընթացքում հերոսը հանդիպում է Թայլեր Դուրդեն անունով մի խարհրդավոր անձնավորության և ստեղծում է գաղտնի մարտական ակումբ` որպես հոգեթերապիայի արմատական ձև։

9. «Հինգերորդ տարրը» (1997)

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 23-րդ դարում: Երկրի ճակատագիրը կախված է Բրյուս Ուիլիսի մարմնավորած տաքսիստից, որի մեքենայում տարօրինակ աղջիկ է հայտնում: Նրանք միասին գնում են չորս խորհրդավոր քարերի որոնման, որոնք կարող են պաշտպանել Երկիրը օտար սպառնալիքից:

10. «Պարոն ոչ ոք» (2009)

Տղան կանգնած է այն հարթակի վրա, որտեղից պատրաստվում է մեկնել գնացքը: Արդյո՞ք նա պետք է գնա իր մոր հետ, թե՞ մնա հոր հետ: Քանի դեռ նա որոշում չի կայացնում, ցանկացած բան հնարավոր է:

Հիմնական խնդիրն այն է, որ յուրաքանչյուր մարդ ստիպված է կատարել ընտրություն, և դա չի լինում ճիշտ կամ սխալ: Նույնիսկ թվացյալ ամենադժբախտ որոշումը կարող է հանգեցնել շատ երջանիկ հետևանքների, և հակառակը: Ամեն ինչ հնարավոր է, քանի դեռ չի կատարվել ընտրությունը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս